


Լատվիայի ԱԳՆ-ը հանդես է եկել հայտարարությամբ` կապված ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ: <Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև ծանր մարտերը սպառնում են տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը: Արտաքին գործերի նախարարությունը երկու կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերականգնել հրադադարը: Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է խուսափել ցանկացած գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրման: ԱԳՆ-ը ցավակցություն հայտնում զոհվածների ու վիրավորների ընտանիքներին>,- ասվում է Լատվիայի ԱԳՆ հայտարարության մեջ: Միաժամանակ Լատվիայի ԱԳՆ-ը լիակատար աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հրադադարի վերականգնմանն ուղղված ջանքերին: Պաշտոնական Ռիգան հուսով է, որ կողմերը կվերականգնեն հրադադարը, զերծ կմնան ուժի գործադրումից և կվերադառնան Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը:



