


ԱրմԻնֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով գեներալ Մանվել Գրիգորյանի ժառանգներից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել են շարժական և անշարժ գույքի օբյեկտներ։
Մասնավորապես, պետության օգտին բռնագանձվել են անշարժ գույքի 9 օբյեկտ (2023 թվականի դրությամբ դրանց ընդհանուր շուկայական արժեքը կազմել է 811 400 000 դրամ), շարժական գույքի 6 օբյեկտ, 18 371 325 դրամի չափով նախավճար, 300 049 322 դրամի չափով վարկ, 17 135 233 դրամ, «Մ-Ն-Գ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 15,9456%-ը։
2026 թվականի նոյեմբերի 23-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցվել է անշարժ գույքի 9 և շարժական գույքի 6 օբյեկտների, այդ թվում՝ ավտոմեքենաների նկատմամբ, որոնցից 4-ը կոլեկցիոն են։ Միջոցները և ՍՊԸ-ի բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու աշխատանքները շարունակվում են։


