


ԱրմԻնֆո. Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը դրական փոփոխություն է անվանել Երևանում և Բաքվում կազմակերպությունը նախագահելու ցանկությունը։
"ԱՊՀ տարածքում դրական փոփոխություններ են տեղի ունենում։ Անկախ Պետությունների Համագործակցության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ նախագահելու իրենց իրավունքի մասին հայտարարել են Ադրբեջանն ու Հայաստանը։ Նախկինում դա երբեք չի եղել՝ հայտնի պատճառներով։ Հակամարտություն էր, մի պետության ներկայացուցիչները հրաժարվում էին ժամանել, շփումներում նաև այլ դժվարություններ կային։ Այժմ, և ես դա ինքս եմ տեսնում, հարաբերություններն ամբողջովին փոխվել են", - ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո լրագրողներին ասել է Լեբեդևը։
Նա հիշեցրել է, որ 2027 թվականին նախագահելու է Տաջիկստանը, իսկ այնուհետև, նրա խոսքով, էստաֆետը կանցնի Ադրբեջանին։
"Ղարաբաղյան խնդիրը լուծված է, ընթանում են սահմանային հարցերի առանձին ճշգրտումներ, որոնք, ցավոք, դեռևս ցավոտ են, սակայն ամեն ինչ գնում է նրան, որ Ադրբեջանն ու Հայաստանը այժմ արդեն Անկախ Պետությունների Համագործակցության լիիրավ անդամներ են դարձել։ Եվ ցանկություն են հայտնել նախագահելու։ Ուստի որոշում է ընդունվել, որ հաջորդ նախագահը՝ հաջորդ տարի, Թուրքմենստանին կփոխարինի Տաջիկստանը, իսկ երկու համանախագահները կլինեն՝ մեկը նախկինը՝ Թուրքմենստանը, իսկ երկրորդը՝ ապագան՝ Ադրբեջանը", - պարզաբանել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։


