


Արմինֆո.Հայաստանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, ևս երեք ամսով երկարաձգել է "Սրբազան պայքար" շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքը: Դատավորը հավելել է, որ որոշումը կարող է բողոքարկվել տասնօրյա ժամկետում:
Ինքը՝ Բագրատ արքեպիսկոպոսը, դատարանի որոշման հրապարակումից առաջ հայտարարել է, որ դատավորը կարող է երկարաձգել իր կալանքը թեկուզ 1000 տարով։ "Ես, նույնիսկ, ամաչում եմ, երբ ամեն անգամ հետագա խափանման միջոցը որոշելու հարց է դրված։ Աչքիս առաջ Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Ես այս դատարանից որևէ ակնկալիք, խնդրանք, միջնորդություն չունեմ",- ասել է նա։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի մայիսին հակաեկեղեցական լայն արշավ էր սկսել՝ պահանջելով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը: Այդ արշավի շրջանակներում ձերբակալվել են մի շարք հոգևորականներ։ Հունիսի 25-ին կալանքի տակ են առնվել "Սրբազան պայքար" շարժման 18 ընդդիմադիր գործիչներ և համակիրներ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Նրանց մեղսագրվում է "իշխանությունը զավթելու" փորձ և "ահաբեկչություն" ։ Որպես նրանց մեղավորության ապացույց բերվում են "շարժման անդամների միջև խոսակցությունների ձայնագրությունները"։ Մինչև այս տարվա հունիս Բագրատ Սրբազանը գտնվում էր անազատության մեջ։ Դատարանը նրան տնային կալանքի Է դատապարտել ընթացիկ տարվա հունիսի 4-ին։


