


ԱրմԻնֆո. Սահմանադրության նոր տեքստը նախատեսում է ընդդիմությանը քվոտաների տրամադրում Բարձրագույն դատական խորհրդում և այլ անկախ կոլեգիալ մարմիններում։ Այս մասին նոյեմբերի 19-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Նա նշեց, որ մասնավորապես խոսքը Կենտրոնական բանկում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում, Հաշվեքննիչ պալատում, Դատախազության խորհրդում և այլ մարմիններում քվոտաների մասին է։
Վարչապետը հիշեցրեց, որ ընդդիմությանն առաջարկել է Սահմանադրության նոր տեքստը դնել հանրաքվեի, և եթե ժողովուրդը դեմ քվեարկի՝ հրաժարական կտա։ Իսկ եթե քվեարկի Սահմանադրության նոր տեքստի ընդունման օգտին, ապա մտադիր է մինչև վերջ հասցնել խաղաղության օրակարգը, որից հետո իր թեկնածությունը չառաջադրել վարչապետի պաշտոնում։ <Այսինքն՝ ես ընդդիմությանն առաջարկում եմ քաղաքական սցենարներ, որոնց արդյունքը կլինի իմ հրաժարականը>, - ընդգծեց Փաշինյանը։


