


ԱրմԻնֆո. Հայաստանը Օմանի հետ կստորագրի դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար վիզա պահանջելու փոխադարձ հրաժարման մասին համաձայնագիր։ ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում թույլատրել է երկրի ԱԳՆ-ին կնքել համապատասխան համաձայնագիրը։
Ինչպես նշվում է որոշման նախագծի հիմնավորման մեջ, համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց համար մյուս կողմի տարածքում գտնվելու և այնտեղից մեկնելու ընթացքում մուտքի վիզա պահանջելու փոխադարձ ազատում։ Համաձայնագրի ստորագրումը կնպաստի Օմանի Սուլթանության հետ քաղաքական երկխոսության ընդլայնմանն ու խորացմանը, ինչպես նաև տարբեր մակարդակներում պաշտոնական և աշխատանքային այցերի կազմակերպմանն ու իրականացմանը՝ ապահովելով երկկողմ հարաբերությունների զարգացումը և համագործակցության նոր ուղղությունների ձևավորումը։


