


Արմինֆո.Այսօր Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի «Գեղարքունի» ենթատեսակի 705 700 հատ մանրաձուկ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հաղորդագրության համաձայն, մանրաձկների բացթողումն իրականացվել է Սևանա լճի ձկնային պաշարների վերականգնման և էկոհամակարգային կայունության պահպանմանն ուղղված աշխատանքների շրջանակում։
«Սևանի իշխանի պաշարների վերականգնումը բնապահպանական առաջնահերթություններից է։ Յուրաքանչյուր նման միջոցառում կարևոր քայլ է լճի կենսաբազմազանության պահպանման, ձկնային պաշարների համալրման և բնական հավասարակշռության վերականգնման ուղղությամբ։
2026 թվականին նախատեսվում է Սևանա լիճ բաց թողնել ընդհանուր առմամբ 1 միլիոն մանրաձուկ։ Շարունակվելու են հետևողական աշխատանքները՝ ուղղված Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ու վերականգնմանը», - ասվում է հաղորդագրությունում։


