


Արմինֆո. ԵԽԽՎ 107 պատգամավոր ներկայացնող «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորը մտահոգություն հայտնելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ։ Այդ մասին ասվում է «Ուժեղ Հայաստանի» ֆեյսբուքյան էջում հրապարակած հաղորդագրությունում։
«Պատգամավորները հաստատել են կալանքի ուղղակի կապը սահմանադրական փոփոխություններին նրա ընդդիմադիր դիրքորոշման հետ։ Արձանագրվել են նաև Հայաստանում երեք ընդդիմադիր առաջնորդների միաժամանակյա կալանավորումը և ընտրովի քաղաքական հետապնդումները։ Վկայակոչելով ԵԽԽՎ՝ 2026 թվականի սեպտեմբերյան զեկույցում արձանագրված ընտրովի քաղաքական հետապնդման դիրքորոշումները, իշխանություններին կոչ է արվել պահպանել իրավունքի գերակայության սկզբունքը», - նշվում է հաղորագրությունում։
Հիշեցնենք, որ այսօր անազատության մեջ են նաև "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:


