


Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նոյեմբերի 12-ի նիստում քննարկվել են "Հանրաքվեի մասին" օրենքում կատարված փոփոխությունները եւ կից օրենսդրական փաթեթը:
Փաթեթը ներկայացնելիս արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը նշել է, որ առաջարկվող փոփոխությունները տեխնիկական բնույթ են կրում: Նախատեսվում է, մասնավորապես, նշված օրենքներից հանել հնացած դրույթներն ու ձևակերպումները ։ Մասնավորապես, առաջարկվում է օրենքի մի շարք հոդվածներից հանել "Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր" բառերը ՝ դրանք փոխարինելով "պաշտոնական հրատարակություն" ընդհանուր ձևակերպմամբ:
Փաթեթում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կխմբագրվեն խնդրահարույց, հնացած դրույթները, իսկ օրենսդրական ակտերում ամրագրված դրույթներն ամբողջությամբ կհամաձայնեցվեն միմյանց, ինչպես նաև "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի պահանջների հետ:
Հանձնաժողովի անդամ Նոնա Հովհաննիսյանը դրական է գնահատելց առաջարկվող փոփոխությունները և գործընկերներին կոչ արել կողմ քվեարկել դրանց:
Փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվի նոյեմբերի 17-ին մեկնարկող խորհրդարանի լիագումար նիստում:


