


Արմինֆո. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանը։ Անհատույց արյունատվությունը ԶՊՄԿ աշխատակիցների համար արդեն դարձել է բարի ավանդույթ՝ արտացոլելով մարդկային համերաշխության, հոգատարության և սոցիալական պատասխանատվության արժեքները։
Այս անգամ ևս մեր գործընկերներն ակտիվորեն մասնակցել են նախաձեռնությանը՝ իրենց ներդրումն ունենալով արյան պաշարների համալրման և մարդկային կյանքերի փրկության գործում։


