


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին:
Այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նաև երկկողմ հանդիպումներ կունենա իր արտասահմանյան գործընկերների հետ:


