


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության համաձայն՝ ՀՀ վարչապետին Անթալիայի միջազգային օդանավակայանում դիմավորել է Թուրքիայի մշակույթի փոխնախարար Սերդար Չամը:
ՀՀ կառավարության ղեկավարը կմասնակցի Անթալիայում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (COP-31) կողմերի 31-րդ համաժողովի շրջանակներում:
Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտասահմանյան գործընկերների հետ:


