Երկուշաբթի, 9 Նոյեմբերի 2026 14:15
Ալեքսանդր Ավանեսով

Փաշինյան․ մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ

Փաշինյան․ մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ

Արմինֆո.  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:

 

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, վարչապետը շնորհավորել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, ծառայողներին ու աշխատակիցներին տոնական օրվա առիթով և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի համար։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում գնալով ավելի ու ավելի նկատելի է դառնում։ «Իհարկե սրա մեջ երկու տպավորություն կա, մեկը վատ, մյուսը՝ լավ, որովհետև կոռուպցիան միշտ էլ վատ տպավորություն է գործում, բայց ինչպես իրավապահները սիրում են ասել, կոռուպցիայի բացահայտման մասին ավելի հաճախ տեղեկատվություն ստանալը դեռևս չի նշանակում, որ այն իր մասշտաբներով աճում է, հակառակը՝ կոռուպցիայի դեմ պայքարի, մոտեցումների սկզբունքայնությունն է մեծանում։

 

Հակակոռուպցիոն կոմիտեն Հայաստանում ստեղծվել է 2021 թվականին, պատկերացնում եք ժամանակաշրջանն իր բոլոր բարդություններով։ Այդ ժամանակահատվածում, բնականաբար, առաջնահերթ էր արտաքին և անվտանգային միջավայրը, բայց մեզ համար շատ կարևոր էր, որպեսզի մենք հակակոռուպցիոն քաղաքականության մեր ռազմավարություններից չշեղվենք։ Ես նկատի ունեմ, սա տալիս է պատկերացում, թե այս որոշումն ինչքան կարևոր է եղել Կառավարության համար, որ մենք կայացրել ենք 2021–ին՝ Հակակոռուպցիոն կոմիտե ձևավորելու վերաբերյալ»,– ասել է երկրի ղեկավարը՝ ավելացնելով, որ սա խոսում է հակակոռուպցիոն քաղաքականության ոլորտում Կառավարության սկզբունքայնության մասին։

 

«Հարգելի ներկաներ, մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ և մեզ համար իսկապես սա սկզբունքային խնդիր է։ Կոռուպցիայից զերծ պետության տեսլականը մեզ համար բացարձակապես առաջնահերթություն է»,– շեշտել է վարչապետը՝ հավելելով, որ այստեղ կա և՛ արժեքային, և՛ գործնական խնդիր։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2025 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասը 2017 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվել է․ արձանագրվել է 135% աճ։ Վարչապետի դիտարկմամբ՝ սա նաև Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության արդյունք է, առանց հակակոռուպցիոն քաղաքականության կամ այս հարցերում առանց սկզբունքային քաղաքական մոտեցման հնարավոր չէ երբևէ այսպիսի ցուցանիշներ արձանագրել, և Կառավարությունը շարունակելու է սկզբունքային պայքարը կոռուպցիայի դեմ։

 

«Իհարկե, մեր առաջնահերթությունը կոռուպցիայի կանխարգելումն է, և այդ ուղղությամբ մենք ձեռնարկում ենք բավականին լայնամասշտաբ քայլեր։ Բայց միևնույն ժամանակ, իհարկե, կոռուպցիոն ռիսկերը, ցավոք, ոչ մի տեղ հնարավոր չի լինում արմատապես վերացնել, և բնականաբար, արդեն իսկ արձանագրված կոռուպցիայի դեպքերն արձանագրելն ու դրանց իրավական գնահատական տալը, մեղավորներին պատասխանատվության կանչելը, իհարկե, չափազանց կարևոր և սկզբունքային խնդիր է։ Եվ այն, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ ավելի քան սկզբունքային է, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության համատեքստում արտահայտվեց նրանով, որ կոմիտեն հենց ստեղծման առաջին օրվանից ունի նաև օպերատիվ ստորաբաժանում, որը հնարավորություն է տալիս, ըստ էության, Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը դարձնել ինքնաբավ»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այսպիսով կոմիտեն հնարավորություն ունի գերկենտրոնացած մնալ իր գործառույթների վրա և նվազագույն կախվածություն ունենալ այլ մարմիններից՝ իր աշխատանքի արդյունավետության և հետագա աշխատանքը կազմակերպելու հարցում։

 

Երկրի ղեկավարը գոհունակությամբ ընդգծել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը տեսանելի է Հայաստանի Հանրապետությունում և դա գոհունակության արժանի փաստ է, որովհետև այդ ակտիվությունն, ի վերջո, ցույց է տալիս պետության՝ Հայաստանի Հանրապետության անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ։

«Ուզում եմ ընդգծել՝ իհարկե շատ ցավալի փաստ է ինձ համար, որ նաև կառավարող թիմի ու կառավարող շրջանակների ներկայացուցիչներ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի ձեռնարկած գործունեության արդյունքում դատվում են, և դա նորմալ է ոչ թե այն իմաստով, որ նրանք կոռուպցիոն գործունեությամբ են զբաղվել, այլ նորմալ է, որ եթե որևէ մեկը զբաղվում է կոռուպցիոն գործունեությամբ, անկախ նրանից, որ քաղաքական ուժի ներկայացուցիչ է՝ կառավարող, թե ընդդիմադիր, պետք է վրա հասնի պատասխանատվությունը, հակառակ դեպքում մենք չենք հասնի արդյունքի։ Այսինքն, եթե նորից ընտրողաբար լինի, հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանություն լինի, չի ստացվի, բայց կա նաև մի փաստ․ կոռուպցիոն ռիսկերը կրում են նրանք, ովքեր ունեն իշխանական լծակներ։ Իհարկե, կարևոր է, որ այդ գործերը սկզբունքորեն ավարտվեն, հասցվեն այն գործերը, որոնք 2018 թվականին մեկնարկել են, բայց ինձ համար գոնե անհասկանալի պատճառով տեղապտույտների վիճակում են հայտնվել և մենք արագ պետք է այդ էջը փակենք, որպեսզի կենտրոնանանք այսօրվա խնդիրների լուծման վրա»,– ասել է երկրի ղեկավարը։

Վարչապետի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա Կառավարության տեսլականն է։ «Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, որովհետև դա բխում է մեր երկրի, մեր պետության, մեր ժողովրդի շահերից»։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դատական համակարգից արձագանքներ են ստացվում, թե շատ դեպքերում խնդիր կա քննության որակի հետ կապված և գործերը դատարան են ուղարկվում ոչ այն որակով։ «Իհարկե պարոն Նահապետյանը նախկինում հարուստ կենսագրություն է ունեցել իրավապահ համակարգում, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ գործոններից մեկը պարոն Նահապետյանի նշանակման եղել է այն, որ նա նախորդող շրջանում եղել է Վերաքննիչ դատարանի դատավոր, և մենք իր հետ աշխատանքային մակարդակում խոսել ենք այս մասին․ ես ասել եմ, որ այդպիսի շշուկներ կամ քննարկումներ կան։ Մենք պայմանավորվել ենք, որ պարոն Նահապետյանը քննվող գործերը կդիտարկի նաև դատավորի տեսակետից, որովհետև անձամբ դատավոր է եղել, և սա նույնպես կարևոր հանգամանք է, որ ուզում եմ ընդգծել»,– ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ հարցը պետք է հասցեագրվի։

 

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ այն գործերով, որ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննված գործը հասնում է դատարան և դատարանում ավարտվում է, օրինակ, արդարացմամբ, ի վերջո պետք է պարզաբանվի։ «Հանրությունը, մենք բոլորս ի վերջո պետք է ստանանք ինչ-որ պատասխան, թե ի վերջո դա ի՞նչ պատճառով է տեղի ունեցել․այն պատճառով, որ քննությունը որակով չի՞ եղել, այն պատճառով, որ դատավորը կողմնակա՞լ է եղել։ Այն դեպքերը, որոնց մասին ես հրապարակային արտահայտվել եմ, հիմնականում Հակակոռուպցիոն կոմիտեի քննած գործերին են վերաբերում։ Շատ լավ, Հակակոռուպցիոն կոմիտեն գործը քննեց, դատախազությունը ուղարկեց դատարան, այսինքն՝ գործը գնաց դատարան։ Արդյունքում աղմկոտ գործով եղավ արդարացում։ Հանրությունն, ի վերջո, պետք է իմանա, լավ ի՞նչ եղավ, որ եղավ արդարացում, կամ ի սկզբանե քրեական գործն էր անհիմն, կամ քննությունը որակով չի արվել, կամ քննությունը դիտավորյալ նենգափոխվել է, կամ դատախազությունը մի բան այն չի արել, կամ դատարանը մի բան այն չի արել։ Ի վերջո՝ մենք պետք է ստանանք այդ հարցերի պատասխանները, կարծում եմ՝ հանրությունն ունի լեգիտիմ իրավունք այս հարցերի պատասխանները ստանալու, և ես առաջիկայում նաև Հայաստանի դատախազությանը և դատական համակարգի հարգելի ներկայացուցիչներին առաջարկելու եմ, խնդրելու եմ, որպեսզի մենք մեխանիզմ ունենանք, ի վերջո այս հարցերը պարզաբանելու»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Հաջորդիվ վարչապետն անդրադարձել է ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակաշառքի դեպքերին և դրանց բացահայտման ուղղությամբ իրականացվող քայլերին։ «Այստեղ էլ մեր կամքն անսասան է, Հայաստանի Հանրապետության քաղաքացու քաղաքական կամքի արտահայտման վրա որևէ ճնշման գործադրում կատարելապես և բացարձակապես անընդունելի է ինձ համար, Կառավարության համար և մեր քաղաքական թիմի համար։ Ընտրակաշառքը, վարչական ռեսուրսների չարաշահումը, մարդկանց նկատմամբ ճնշումները, էլ չեմ ասում մարդկանց քվեարկության հետ կապված որևէ ձևով ահաբեկելը կամ վախեցնելը, նման փորձերը, աշխատանքի հետ կապված խնդիրներ առաջացնելը, բացարձակապես անընդունելի երևույթներ են, բայց գիտակցում եմ, որ այդ երևույթների մի մասի քննությունն արդեն դուրս է Հակակոռուպցիոն կոմիտեի իրավասության տիրույթից։ Ցանկացա առիթն օգտագործելով՝ ևս մեկ անգամ արտահայտել մեր քաղաքական կամքը, որ ընտրողների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այսինքն՝ ժողովրդի ազատ կամարտահայտությունը մեզ համար հիմնարար և բացարձակ արժեք է և բոլոր հնարավոր միջոցներով այդ արժեքը և իրավունքը պետք է պահպանվի ու պաշտպանվի»,– ընդգծել է երկրի ղեկավարը։

 

Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5-րդ տարեդարձի առիթով, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար կոմիտեի մի խումբ ծառայողների հանձնել է պարգևներ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Գերմանիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակինԳերմանիայի արտգործնախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին
Վարչապետ. TRIPP նախագծի հարցում հայկական և ամերիկյան կողմերը թեւակոխում են դրա գործնական իրականացման փուլՎարչապետ. TRIPP նախագծի հարցում հայկական և ամերիկյան կողմերը թեւակոխում են դրա գործնական իրականացման փուլ
Երբ պատմությունը հնչեղություն է ստանում. Երևանում ներկայացվել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա ուղու մասին վավերագրական ֆիլմըԵրբ պատմությունը հնչեղություն է ստանում. Երևանում ներկայացվել է Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյա ուղու մասին վավերագրական ֆիլմը
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Ամարասի վանքի պատմական ինքնության խեղաթյուրումըԱրցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային կազմակերպություններին կոչ է արել դատապարտել Ամարասի վանքի պատմական ինքնության խեղաթյուրումը
ՄԱԿ Գլխավոր ասամբլեան ԱՊՀ հետ համագործակցության մասին բանաձեւ է ընդունելՄԱԿ Գլխավոր ասամբլեան ԱՊՀ հետ համագործակցության մասին բանաձեւ է ընդունել
Հայաստանի ՆԳ նախարարն Իսլանդիայում 9-րդ գլոբալ ֆորումում ներկայացրել է երկրի փորձը բռնության կանխարգելման գործումՀայաստանի ՆԳ նախարարն Իսլանդիայում 9-րդ գլոբալ ֆորումում ներկայացրել է երկրի փորձը բռնության կանխարգելման գործում
Փաշինյանը հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանինՓաշինյանը հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող Ճապոնիայի դեսպանին
«Մարտական եղբայրություն» միաբանության ներկայացուցիչները ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության մոտ՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը ազգային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ«Մարտական եղբայրություն» միաբանության ներկայացուցիչները ակցիա են անցկացրել Հայաստանի կառավարության մոտ՝ ներկայացնելով իրենց դիրքորոշումը ազգային օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ
Ազգային ժողովի պատգամավոր. Հայաստանը պետք է ներդնի համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգԱզգային ժողովի պատգամավոր. Հայաստանը պետք է ներդնի համապարփակ անվտանգության և պաշտպանության համակարգ
ԿԽՄԿ-ն ամփոփել է Ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորած անձանց որոնման աշխատանքներըԿԽՄԿ-ն ամփոփել է Ղարաբաղյան հակամարտության գոտում անհետ կորած անձանց որոնման աշխատանքները
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքներըՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքները
Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներովՀայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով
Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության հարցերով համաժողովինՊապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության հարցերով համաժողովին
Մարլա Բլոուն ընդգրկվել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմումՄարլա Բլոուն ընդգրկվել է «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի կազմում
«Մայր Հայաստան». Լուրջ հոգեկան խնդիրներ ունեցող կալանավորը տեղափոխվել է Թևանյանի խցից«Մայր Հայաստան». Լուրջ հոգեկան խնդիրներ ունեցող կալանավորը տեղափոխվել է Թևանյանի խցից
Թեհրանում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև քրեական դատավարությունում իրավական օգնության տրամադրման հարցերըԹեհրանում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև քրեական դատավարությունում իրավական օգնության տրամադրման հարցերը
Կյանքի 88-րդ տարում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԿյանքի 88-րդ տարում մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
Կարդինալ Կլաուդիո Գուջերոտտին մտահոգություն է հայտնել Հայաստանի իշխանությունների և Եկեղեցու միջև լարվածության առնչությամբԿարդինալ Կլաուդիո Գուջերոտտին մտահոգություն է հայտնել Հայաստանի իշխանությունների և Եկեղեցու միջև լարվածության առնչությամբ
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը
Հայաստանում օդի ջերմաստիճանը կմնա անփոփոխ, սակայն կլինի անձրևոտՀայաստանում օդի ջերմաստիճանը կմնա անփոփոխ, սակայն կլինի անձրևոտ
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը կպաշտպանի Դիալոյի թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի 2027 թվականի ընտրություններումՀայաստանը կպաշտպանի Դիալոյի թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի 2027 թվականի ընտրություններում
Հաղորդակցությունների զարգացում և տնտեսական համագործակցություն. Հայաստանի արտգործնախարարն ամփոփել է Բրյուսել այցի արդյունքներըՀաղորդակցությունների զարգացում և տնտեսական համագործակցություն. Հայաստանի արտգործնախարարն ամփոփել է Բրյուսել այցի արդյունքները
Փաստաբան․ Դատարանը մերժել է Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունըՓաստաբան․ Դատարանը մերժել է Մասիսի նախկին քաղաքապետի եղբոր՝ Գոռ Համբարձումյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին քննիչի միջնորդությունը
Փաստաբան․ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերադաս դատական ատյանումՓաստաբան․ Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերադաս դատական ատյանում
Պետդումայի պատգամավորը ՀՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ռուսական երկխոսության զարգացումըՊետդումայի պատգամավորը ՀՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է հայ-ռուսական երկխոսության զարգացումը
Սևանա լիճ է բաց թողնվել իշխանի ավելի քան 700 000 հատ մանրաձուկՍևանա լիճ է բաց թողնվել իշխանի ավելի քան 700 000 հատ մանրաձուկ
Միրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանն առնչվող հարցերՄիրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի իրականացմանն առնչվող հարցեր
Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներԲիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ
Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններինՄեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին
Սամվել Կարապետյան. Սամվել Կարապետյան. "Ուժեղ Հայաստանը" Հայաստանի իշխանությանը թույլ չի տա փոխել ՀՀ սահմանադրությունը
Ադրբեջանագետ․ Հայաստանի ԱԽ նախկին քարտուղարը խոստովանել է․ Ադրբեջանին զիջումները հանգեցնում են նոր էսկալացիայիԱդրբեջանագետ․ Հայաստանի ԱԽ նախկին քարտուղարը խոստովանել է․ Ադրբեջանին զիջումները հանգեցնում են նոր էսկալացիայի
Հայաստանի քաղաքացիները կարող են աշխատանքի տեղավորվել Ոստիկանությունում եւ Փրկարարական ծառայությունում՝ առանց բանակում ծառայելուՀայաստանի քաղաքացիները կարող են աշխատանքի տեղավորվել Ոստիկանությունում եւ Փրկարարական ծառայությունում՝ առանց բանակում ծառայելու
Երևանի քաղաքապետի և Փաշինյանի կնոջ միջև հրապարակային Երևանի քաղաքապետի և Փաշինյանի կնոջ միջև հրապարակային "բանավոր ճակատամարտերը" թափ են հավաքում
ՆԳՆ. Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն  ու նրանց իրավունքների պաշտպանությունն էՆԳՆ. Ներքին գործերի նախարարության առաջնահերթություններից մեկն անչափահասների դեմ հանցագործությունների կանխարգելումն  ու նրանց իրավունքների պաշտպանությունն է
Ռուբեն Ռուբինյան. Մենք Ռուսաստանի և նրա երկաթուղու դեմ ոչինչ չունենք․ միայն չենք ուզում հայտնվել երկաթուղային մեկուսացման մեջՌուբեն Ռուբինյան. Մենք Ռուսաստանի և նրա երկաթուղու դեմ ոչինչ չունենք․ միայն չենք ուզում հայտնվել երկաթուղային մեկուսացման մեջ
Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարներըՀայաստանի խորհրդարանի փոխնախագահը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հեռանկարները
Վրեժ Կասունի. Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվումՎրեժ Կասունի. Մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում
Հայաստանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Քննությունը ներկայացրել է ադրբեջանցի թալանչու և բռնաբարողի գործի մանրամասներըՔննությունը ներկայացրել է ադրբեջանցի թալանչու և բռնաբարողի գործի մանրամասները
Ներքին գործերի նախարարություն. Տրանսպորտային միջոցների քարշակման ծառայություններ մատուցող ընկերության հետ պայմանագրի պայմանները կփոխվեն 2027 թվականից սկսածՆերքին գործերի նախարարություն. Տրանսպորտային միջոցների քարշակման ծառայություններ մատուցող ընկերության հետ պայմանագրի պայմանները կփոխվեն 2027 թվականից սկսած
«Մայր Հայաստան»-ը ահազանգում է. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խանգարումներ ունեցող անձ«Մայր Հայաստան»-ը ահազանգում է. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խանգարումներ ունեցող անձ
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ արեց կանխել Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային ԿովկասումԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կոչ արեց կանխել Ռուսաստանի ազդեցության ուժեղացումը Հարավային Կովկասում
ԲՀԿ մամուլի քարտուղարը Մոսկվայում կայացած ֆորումում բարձրացրել է Հայաստանում քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների հարցըԲՀԿ մամուլի քարտուղարը Մոսկվայում կայացած ֆորումում բարձրացրել է Հայաստանում քաղաքական ազատությունների և մարդու իրավունքների հարցը
Ավանեսյան. Բժշկական աշխատողների լիցենզավորման համակարգի ներդրումը Հայաստանում կլինի առողջապահական համակարգի բարեփոխման հիմնական բաղադրիչըԱվանեսյան. Բժշկական աշխատողների լիցենզավորման համակարգի ներդրումը Հայաստանում կլինի առողջապահական համակարգի բարեփոխման հիմնական բաղադրիչը
Կրթության և գիտության նախարարության ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել գիտական արդյունքների առևտրայնացման վերաբերյալԿրթության և գիտության նախարարության ղեկավարը խորհրդակցություն է հրավիրել գիտական արդյունքների առևտրայնացման վերաբերյալ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց պետությանը լուծել թափառող շների խնդիրըՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ արեց պետությանը լուծել թափառող շների խնդիրը
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը կայցելի ՀայաստանԳերմանիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
Ջրային կոմիտեն և Պետական գույքի կառավարման կոմիտեն կփոխանցվեն Հայաստանի կառավարությանը։Ջրային կոմիտեն և Պետական գույքի կառավարման կոմիտեն կփոխանցվեն Հայաստանի կառավարությանը։
Երևանի փոքր կենտրոնի մի քանի թաղամասերի բնակիչներ բողոքում են պետության գերակա շահերի պատրվակով իրենց սեփականության օտարման դեմԵրևանի փոքր կենտրոնի մի քանի թաղամասերի բնակիչներ բողոքում են պետության գերակա շահերի պատրվակով իրենց սեփականության օտարման դեմ
ՀՀ Ազգային ժողովը դեմ է արտահայտվել երկրում ժողովրդավարության հետընթացի հարցը խորհրդարանական օրակարգում ներառելունՀՀ Ազգային ժողովը դեմ է արտահայտվել երկրում ժողովրդավարության հետընթացի հարցը խորհրդարանական օրակարգում ներառելուն
Իշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմության առաջնորդների դեմ հարձակումներից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճըԻշխանության ներկայացուցիչների կողմից ընդդիմության առաջնորդների դեմ հարձակումներից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը
Եվրոպական որակի ապահովման ֆորումը կանցկացվի ԵրևանումԵվրոպական որակի ապահովման ֆորումը կանցկացվի Երևանում
Հայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորություններըՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
«Քրիստոնեական համերաշխության միջազգային» կազմակերպության նախագահը Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթ կունենա Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին«Քրիստոնեական համերաշխության միջազգային» կազմակերպության նախագահը Լանտոսի մարդու իրավունքների հանձնաժողովում ելույթ կունենա Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների մասին
Հայաստանը ուսումնասիրում է Դուբնայի միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտի հետ համագործակցության զարգացման հնարավորությունըՀայաստանը ուսումնասիրում է Դուբնայի միջուկային հետազոտությունների համատեղ ինստիտուտի հետ համագործակցության զարգացման հնարավորությունը
ANCA-ն ապահովեց Շուշայի օկուպացիայի պատվին Մանհեթենում ադրբեջանցիների կողմից բարձրացված դրոշի հեռացումըANCA-ն ապահովեց Շուշայի օկուպացիայի պատվին Մանհեթենում ադրբեջանցիների կողմից բարձրացված դրոշի հեռացումը
Հայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարները կոչ արեցին զարգացնել հայ-ռումինական գործընկերությունըՀայաստանի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարները կոչ արեցին զարգացնել հայ-ռումինական գործընկերությունը
Հարկադիր կատարման ծառայությունում հաստատել են իրենց աշխատակցի ձերբակալությունըՀարկադիր կատարման ծառայությունում հաստատել են իրենց աշխատակցի ձերբակալությունը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ