


Արմինֆո. Երևանը դե-ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
"Դուք լսել եք Երևանի պաշտոնական հայտարարությունները ՀԱՊԿ անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ դիրքորոշման մասին։ Կանոնադրական փաստաթղթերում ամրագրված են որոշակի քայլեր: Իսկ հետո ամեն ինչ կախված կլինի, թե ինչպիսի քննարկումներ կկայանան կազմակերպության շրջանակներում", - ասել է նա։
Նշենք, որ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հաղորդել էր, որ ՀԱՊԿ խորհուրդը կարող է ժամանակավորապես զրկել Երեւանին կազմակերպությունում ձայնի իրավունքից՝ հաջորդ շաբաթ Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերի 11-ի նստաշրջանի շրջանակներում:
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջից Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ-ի հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ Իսկ արդեն 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Հայկական երկրորդ համաշխարհային գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։


