


ԱրմԻնֆո. Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության և պաշտպանական համագործակցության հարցեր։ Կողմերը մանրամասն քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման ընթացքը և հեռանկարները։ Խորհրդակցություններից հետո ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քաղաքականության տնօրեն Քրիս Քեյը ստորագրել են 2026-2027 թվականների պաշտպանական համագործակցության ծրագիրը։


