


ԱրմԻնֆո. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննարկել է հայ-վրացական պաշտպանական համագործակցությունը Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մատիաշվիլիի հետ։
«Ես հանդիպեցի Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գիորգի Մատիաշվիլիի հետ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում։ Մենք քննարկեցինք Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանական համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր», - իր սոցցանցերում հայտնել է Պապիկյանը։


