


Արևմուտքից Ռուսաստանի մեկուսացումն ինքնըստինքյան նշանակում է նրա գործընկերների կողմից իրենց ապրանքների համար շրջանցիկ ճանապահների որոնում Արևելքում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ԼՂՀ նախկին արտգործնախարար, անկախ վերլուծաբան Արման Մելիքյանը:
«Սակայն, քարտեզին նույնիսկ հպանցիկ հայացք նետելիս պարզ է դառնում, որ նրանք, գործնականում, խուսավարման համար տարածություն չունեն: Ռուս-թուրքական հարաբերություններում սուր ռազմաքաղաքական ճգնաժամ սկսվելուց հետո Թուրքիայի և Հարավային Կովկասի տարածքները քիչ հրապուրիչ են դարձել որպես այլընտրանք` այս կամ այն զինված հակամարտությունների առաջացման կամ վերսկսման մեծ ռիսկի առկայության առնչությամբ», - նշել է նա:
Այդուհանդերձ, այդ լույսի ներքո վերլուծաբանը Ռուսաստանի կողմից Ղրիմի ձեռք բերումը և ԴԱՀ և ԼԱՀ ձևավորումը Կիևի նկատմամբ Մոսկվայի որոշիչ ազդեցության կորստի հետանքով նրա կրած աշխարհաքաղաքական կորուստների համարժեք փոխհատուցում չի համարում: Նրա գնահատմամբ, Կիևի իշխանության նկատմամբ ճնշման բավականին լուրջ լծակների կորուստը հանգեցրել է Գերմանիայի և Ֆրանսիայի հզոր գործընկերներից Ռուսաստանի ցամաքային անջատման` յուրօրինակ թշնամական սանիտարական սահամնագծով, որը կազմված է Էստոնիայից, Լատվիայից, Լիտվայից, Լեհաստանից և այժմ` նաև Ուկրաինայից:
Մելիքյանի գնահատմամբ, նման սահմանագծի միջոցով սահմանափակվում է ոչ միայն Ռուսաստանի տնտեսական ակտիվությունը ԵՄ ուղղությամբ, արդեն լուրջ վնաս է հասցվում Ռուսաստանի տարանցիկ գրավչութանը Չինաստանից և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից դեպի Արևմտյան Եվրոպայի երկրների ավտոփոխադրումների և երկաթուղային փոխադրումների համար: Մինչդեռ Մոսկվան ծրագրում էր վիթխարի գումարներ ծախսել այդ երթուղով տրանսպորտային հաղորդակցությունների և լոգիստիկ ենթակառուցվածքների շինարարության համար, և արդեն զգալի ծախսեր են կատարվել:



