


ԱՄՆ 50-ից ավելի կոնգրեսականներ միացել են իրենց գործընկերներ Էդ Ռոյսի և Բրեդ Շերմանի` Ալիևի նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ Օբամային ուղղված գրավոր կոչին` ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը թուլացնելու առնչությամբ:
Հիշեցնենք, որ կոնգրեսականներ Ռոյսն ու Շերմանն իրենց նամակում Օբամային, մասնավորապես, առաջարկել են միջոցներ ձեռնարկել Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծից դիպուկահարներին հեռացնելու համար, բացառել ծանր տեխնիկայի կիրառումը, սահմանել մեխանիզմներ` կրակի ուղղությունը որոշելու համար, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Օբամայի վարչակազմում, ընդհանուր առմամբ, դրական են արձագանքել այդ առաջարկություններին, ընդգծելով, որ դրանց իրագործումն այսօր ժամանակի հրամայականն է:



