Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026 17:10
Մարիաննա Մկրտչյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ համաձայնագիրը վավերացնելու մասին օրինագծին

Արմինֆո.Ազգային ժողովի  Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 21-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։ Օրակարգային հարցը քննարկման է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը։

 

Նախարարը ելույթի սկզբում խոսել է 2025 թվականի օգոստոսի 8-ին խաղաղության վաշինգտոնյան գագաթնաժողովում ընդունված հռչակագրի մասին, որով արձանագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը։ Արձանագրվեց նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքային հաղորդակցությունները բացելու կարևորությունն այն ըմբռնումով, որ կբացվեն Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության հիման վրա, այս հաղորդակցությունները կենսական հանգույց կդառնան արևելք-արևմուտք ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար։


2026 թվականի հունվարի 13-ին Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրեցին ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ անվամբ փաստաթուղթը։ «Բավականին շահարկումներ կային նախագծի առնչությամբ։ Ահա այդ իրականացման փաստաթուղթը խոսուն և վճռականորեն փարատեց բազմաթիվ մտահոգություններ։ Այդ փաստաթղթից հետո բանակցությունները շարունակվեցին, և Հայաստանի ու Միացյալ Նահանգների կողմից ստորագրվեց այս համաձայնագիրը»,- նշել է նախարարն ու հավելել, որ համաձայնագիրն անցել է բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։


Արարատ Միրզոյանը, որոշ դրույթների անդրադառնալով, փաստաթղթի աշխարհաքաղաքական և անմիջական օգուտներից է խոսել, կարևորել Հայաստանի ապաշրջափակումը, երբևէ չունեցած աննախադեպ տնտեսական հնարավորությունները, Հայաստանի կապը և՛ արևելքի, և՛ արևմուտքի հետ, խաղաղության ամրապնդումը և այլ նշանակալի հանգամանքներ։


Գերատեսչության ղեկավարի խոսքով սա համաձայնագիր է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, նպատակն է նյութականացնել վերը նշվածը, կանոնակարգել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնադրումն ու հետագա կառավարումը։


«Որևէ ենթակառուցվածք, որ գործելու է, որևէ հարաբերություն, որ հաստատվելու է, ամբողջությամբ և դետալներով տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա կամ դրանց ներքո կամ դրանց շրջանակում։ Այդ սկզբունքները բոլորիդ հայտնի են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն։ Մեր տարածքում գտնվող ենթակառուցվածքների մասով, բնականաբար, ՀՀ բացարձակ իրավազորությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- շեշտել է Արարատ Միրզոյանը։


Հաշվի առնելով մի շարք շահարկումներ անվտանգային հարցերի մասով՝ նախարարը փաստել է՝ հաստատվում է ՀՀ-ի ինքնիշխանությունը ենթակառուցվածքների և գործընթացների նկատմամբ։ Նա ներկայացրել է փաստաթղթի դրույթները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիակատար ինքնիշխանությունը և իրավազորությունն իր սահմանների ու մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և իր սահմանային հսկողության բոլոր կետերում ունի ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք:

 

Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել հետևյալի համար․  անվտանգություն և իրավապահ գործունեություն,  սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն,  մաքսային և միգրացիոն հսկողություն,  հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե,  տեղեկատվական համակարգեր,  պետական վարչարարություն և վերահսկողություն:


Արարատ Միրզոյանը բարձրաձայնել է նաև մի շարք դրույթներ, որոնք վերաբերել են ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կառավարմանը, դրա բաժնեմասերի բաշխմանը, պարզաբանել մի շարք հանգամանքներ։


Բաժնեմասերի բաշխումը կլինի հետևյալ ձևաչափով՝ ԱՄՆ-ն կունենա ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը, ինչը 23 տոկոսով պակաս է, իսկ ՀՀ-ն՝ 26 տոկոսը: Այս կարգավորումը կգործի 49 տարով: Կողմերը կարող են երկարաձգել իրենց իրավահարաբերությունները, և այս դեպքում ՀՀ բաժնեմասը միանգամից կդառնա 49, իսկ ԱՄՆ-ինը՝ 51 տոկոս։

 

Ընդդիմադիր պատգամավորները բարձրացրել են մի շարք հարցեր, մտավախություն հայտնել Հայաստանի համար համաձայնագրի դրույթների շահավետության մասով։

 

«Փոխշահավետությունն է ամեն ինչի գրավականը՝ և՛ հաջողության, և՛ խաղաղության գրավականը։ Մենք շահ ունենք, և Ադրբեջանը շահ ունի։ Ավելին ասեմ՝ բազմաթիվ երրորդ երկրներ էլ շահ ունեն»,- ընդգծել է նախարար Արարատ Միրզոյանն ու որոշ մտահոգությունների արձագանքելով՝ փաստել․ «Ադրբեջանն արդեն իր ենթակառուցվածքները տրամադրել է Հայաստանին․ այսօր Հայաստանն օգտագործում է Ադրբեջանի տարածքը բեռների տարանցման համար»։


ԱԺ հաղորդագրության համաձայն, հարցուպատասխանի ու ելույթների ձևաչափում անդրադարձ է եղել բովանդակային և տեխնիկական բնույթի բազմաթիվ հարցերի, դրանց թվում են համաձայնագրի իրականացման շրջանակում օրենսդրական փոփոխությունների հնարավորությունը, տարանցիկության ապահովման պարագայում տնտեսական օգուտները, ենթակառուցվածքների անվտանգությունը, արտակարգ իրավիճակներում Հայաստանի իրավունքները, ԹՐԻՓՓ-ի շինարարական աշխատանքների ընթացքը, խաղաղության գործընթացի և ԹՐԻՓՓ-ի իրականացման միաժամանակության հարցը, սահմանային կետերի աշխատանքի կազմակերպումը, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական և այլ բնույթի խնդիրները։

 

Ի պատասխան հարցադրումների՝ նախարարը պարզաբանել է․ «Ադրբեջանն իրավունք է ստանալու ՀՀ տարածքով անցնելու Նախիջևան, Ադրբեջանը կապելու է մեր տարածքով երրորդ երկրների հետ։ ՀՀ-ն ստանալու է փոխադարձ առավելություններ՝ օգտագործելու Ադրբեջանի տարածքը կապելու, օրինակ՝ երկաթուղային իմաստով, Երասխից Մեղրի և հյուսիսը հարավի հետ, կապելու Ադրբեջանի տարածքով ենթակառուցվածքներով երրորդ երկրների հետ։ Սա է փոխադարձությունը»։


Քննարկումների ավարտին հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նախագիծն անկյունաքարային նշանակության է համարել ՀՀ-ի և ԱՄՆ-ի ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից, քանի որ նման ծավալի համագործակցություն չկա երկու երկրների միջև։ «Աշխարհի թիվ մեկ գերտերությունը հսկայական ներդրումներ է պատրաստվում անել, և Հայաստանի համար բացվում է հարյուրամյա ապագայի հեռանկար»,- նշել է հանձնաժողովի նախագահը։


Ելույթի ավարտին դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ Սարգիս Խանդանյանն արձանագրել է․ «Հույսը մի դրեք ինչ-որ կերպ ձգձգվող գործընթացի վրա, որ խաղաղության գործընթացը չստացվի։ Ստացվելու է խաղաղության գործընթացը, արդեն ստացվել է, և այս նախագծի վավերացումն այդ խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու հերթական կարևոր անկյունաքարն է»։


Եզրափակիչ ելույթում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարը ևս մեկ անգամ անդրադարձել է հնչած տեսակետներին ու մտահոգություններին։ Քննարկումների արդյունքում հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանի ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանինՀայաստանի ԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանին
ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել "Ուժեղ Հայաստանի" առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման առնչությամբ
Արցախի պետնախարարն առաջարկում է ստեղծել գերիների ազատման հարցով եռակողմ բանակցային հանձնախումբԱրցախի պետնախարարն առաջարկում է ստեղծել գերիների ազատման հարցով եռակողմ բանակցային հանձնախումբ
Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՀՌՀ-ի գիտահետազոտական ստորաբաժանումն Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքին ինտեգրելու հնարավորություններըՀայաստանն ու Ռուսաստանը քննարկել են ՀՌՀ-ի գիտահետազոտական ստորաբաժանումն Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքին ինտեգրելու հնարավորությունները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մասնակցել է ռուս-հայկական կրթական II համաժողովինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը մասնակցել է ռուս-հայկական կրթական II համաժողովին
Փաշինյան. Հայաստանն ու Թուրքիան մոտ են հարաբերությունների լիարժեք կարգավորմանըՓաշինյան. Հայաստանն ու Թուրքիան մոտ են հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Խաղաղությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գերիների հարցը լուծելու միակ ճանապարհն է. ՓաշինյանԽաղաղությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը գերիների հարցը լուծելու միակ ճանապարհն է. Փաշինյան
Փաշինյանը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովինՓաշինյանը Կամբոջայում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության 2027-2029թթ. ծրագիրըՀայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են մշակույթի ոլորտում համագործակցության 2027-2029թթ. ծրագիրը
Փաշինյանը հայտարարել է Ռուսաստան կատարելիք այցի մասինՓաշինյանը հայտարարել է Ռուսաստան կատարելիք այցի մասին
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է  ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք
Հայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովինՀայաստանի ՊՆ պատվիրակությունը մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին
Հայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղություններըՀայաստանն ու Ռուսաստանը սահմանել են գիտակրթական համագործակցության առանցքային ուղղությունները
Հայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանըՀայաստանի և Կիպրոսի երկրպագուները Երևանում կայացած հանդիպմանը հարգանքի տուրք են մատուցել երկու ժողովուրդների պատմական հիշողությանը
Երազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ումԵրազանքից իրականություն․ IDBank-ի հատուկ հիփոթեքային պայմանները TOON EXPO.Invest 2026-ում
IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակըIDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը
Մեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնելՄեկուսարանում մահացած Արսեն Գևորգյանին կալանավորած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
ԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենանԵՄ-ը Հայաստանին է տրամադրել ականազերծման երկրորդ մեքենան
ԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցերԱԺ փոխնախագահները Գերմանիայի դեսպանի հետ քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրըԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Հայաստանի մանկական ուռուցքաբանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը
«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում«Մայր Հայաստան»-ի վարչության անդամն արդարադատության նախարարին խորհուրդ է տվել հրաժարվել երկակի ստանդարտներից՝ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում
ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական ԶԼՄ․ Դուբլինում Հայաստանը չի միացել ԵՄ հակառուսական "խարտիային"
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցերՀայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության ոլորտում վերահսկողության արդիական հարցեր
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովըՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Գենոմիկայի նախաձեռնությունները թերներկայացված բնակչություններում. գլոբալ առողջապահական հավասարության առաջմղում» միջազգային աշխատաժողովը
"Արարատ" ակումբը ցավակցություն է հայտնել գեներալ Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ
Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանըԻտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանական կցորդների պատվիրակությունը ծանոթացել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ Իրանի քաղաքացու փախուստի և ձերբակալման վերաբերյալ
Երևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովըԵրևանում մեկնարկել է զանգվածային հանցագործությունների զոհերի իրավունքների մասին CFTJ 5-րդ ամենամյա համաժողովը
ANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր էANCA․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն ռազմական տեխնոլոգիաներով զբաղվող եւ Բաքվի հետ կապեր ունեցող ընկերության բաժնետոմսերի սեփականատեր է
Մահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր ՄեհրաբյանըՄահացել է Հայաստանի ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
Մարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համարՄարդու իրավունքների պաշտպանը քննադատել է Հայաստանի կին պաշտոնյաներին բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի համար
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթըՍերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային երկրորդ մրցույթը
Հայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճումՀայաստանում բնակչության բնական աճի տեմպը ցածր տեմպերով է աճում
Ծառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալըԾառուկյան. Բոլոր ապագա կառավարությունների ամենակարևոր խնդիրը կլինի երիտասարդների գաղափարներին և առաջարկներին անդրադառնալը
Իտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդԻտալիայի դեսպանը առաջարկեց Հայաստանում Իտալիայի դեսպանատանը նշանակել Հարավային Կովկասի ոստիկանության կցորդ
Սպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՍպիտակի բժշկական կենտրոնը կհագեցվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համարԱվստրալիայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է երկրի վարչապետին Թուրքիայի նախագահի հետ հանդիպման համար
Հանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտՀանրապետական. Հայաստանը չպետք է դառնա Ռուսաստանի և Արևմուտքի միջև հակամարտության փորձադաշտ
Հայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետոՀայաստանի աջակցության գլխավոր խմբի ղեկավարները հայտարարություն են տարածել Փաշինյանի հետ հանդիպումից հետո
Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնինԼեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության օմբուդսմեն. Արցախի ժառանգության ոչնչացումը շարունակվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության ֆոնին
Ռուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրերՌուսաստանում անցկացվում են հայկական մշակույթի օրեր
Հարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ ԴավթյանՀարավային Կովկասի ապագան քննարկվել է այն երկրի մայրաքաղաքում, որի խնդիրը մինչ օրս լուծված չէ․ Դավթյան
Հայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմՀայ արևելագետը ներկայացրեց ԱՄՆ-ի հնարավոր գործողությունները Իրանի դեմ
Փոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համարՓոխվարչապետ. Երևանի և Լոնդոնի միջև ռազմավարական գործընկերությունը կարևոր հանգրվան է համագործակցության հետագա ամրապնդման համար
Զախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներինԶախարովան իր սոցցանցերում արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի իմպրովիզացիաներին
Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետՄիրզոյանը հանդիպումներ է ունեցել Բայրամովի և Կալլասի հետ
Փաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերըՓաշինյանը և Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը
Երևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետոԵրևանում ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին վթարի ենթարկվելուց հետո
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումըԴուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Փաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգըՓաշինյանն ու Կոբախիձեն քննարկել են Հայաստան-Վրաստան հարաբերությունների օրակարգը
Հայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանըՀայաստանի պաշտոնյաները կսպասեն իրենց աշխատավարձերի բարձրացմանը
ReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր ՍահակյանիReA Fest-ը և Հայաստանի այլ կինոինստիտուտներ միավորվել են՝ ի աջակցություն երիտասարդ ռեժիսոր Արթուր Սահակյանի
Դուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովըԴուբլինում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը
Լիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվենԼիտվայի նախագահ. հույս ունեմ, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններն ապագայում էլ ավելի կբարելավվեն
Քաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններինՔաղաքագետ․ Ո՞վ է Բաքվին իրավունք տվել միջամտել Հայաստանի և Իրանի հարաբերություններին
Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ             Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ            
IDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերըIDF-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել հայաստանում դիաբետի կանխարգելման և բուժման ոլորտում իրականացվող ծրագրերը
Խորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրումԽորվաթիայի վարչապետ․ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը բավականին դրական և կառուցողական բնույթ է կրում
Կաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկմանԿաթողիկոսի եղբայրը դատապարտվել է 2 տարի 5 ամիս պայմանական ազատազրկման,  եղբորորդին՝ 3 տարի 5 ամիս ազատազրկման
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ