Երեքշաբթի, 13 Հոկտեմբերի 2026 14:33
Մարիաննա Մկրտչյան

Միջազգային կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն հայ բնապահպանների՝ նոր դատական հայցերի ֆոնին

Միջազգային կազմակերպությունները հանդես են եկել ի պաշտպանություն հայ բնապահպանների՝ նոր դատական հայցերի ֆոնին

Արմինֆո. Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH) և Խոշտանգումների դեմ համաշխարհային կազմակերպությունը (OMCT)՝ իրենց համատեղ Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանության դիտորդական կենտրոնի  շրջանակում, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի (ՔՀԻ) հետ համատեղ, լուրջ մտահոգություն են հայտնում «Լիդիան Արմենիա» հանքարդյունաբերական ընկերության կողմից կին բնապահպան իրավապաշտպաններ Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ նախաձեռնված նոր դատական վարույթների կապակցությամբ։ Այդ մասին ասվում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում։

«Ստորագրող կազմակերպությունները մտահոգված են, որ այս դատական վարույթները, նույն իրավապաշտպանների դեմ նախկինում իրականացված դատական գործընթացների համատեքստում դիտարկվելիս, ունեն հանրային մասնակցության դեմ ուղղված ռազմավարական հայցերին (SLAPP) բնորոշ հատկանիշներ և կարող են զսպող ազդեցություն ունենալ Հայաստանում բնապահպանական իրավապաշտպան գործունեության և հանրային շահին վերաբերող քննարկումների վրա։

 

Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն կոչ են անում վերջ տալ դատական վարույթների այնպիսի կիրառմանը, որը կարող է վախեցնել, լռեցնել կամ հետ պահել բնապահպան իրավապաշտպաններին և հանրային վերահսկողություն իրականացնող այլ անձանց ու կազմակերպություններին հանրային կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ բարձրաձայնելուց։

Նազելի Վարդանյանը իրավաբան և երկարամյա բնապահպան իրավապաշտպան է, ինչպես նաև «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի ղեկավարը։ Նա երկար տարիներ ակտիվորեն զբաղվում է Ամուլսարի ոսկու հանքի և դրա բնապահպանական, սոցիալական ու մարդու իրավունքների վրա հնարավոր ազդեցությունների վերաբերյալ իրավական և հանրային շահերի պաշտպանության գործունեությամբ։

Թեհմինե Ենոքյանը բնապահպան իրավապաշտպան, լրագրող և «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահն է, որը երկար տարիներ բարձրաձայնում է Ամուլսարի ծրագրի՝ տեղական համայնքների և շրջակա միջավայրի վրա ազդեցությունների վերաբերյալ մտահոգությունները։

Նոր դատական վարույթ Նազելի Վարդանյանի դեմ», - ասվում է հայտարարությունում

Նշվում է, որ 2026 թվականի փետրվարին «Լիդիան Արմենիան» նոր դատական վարույթ է նախաձեռնել Նազելի Վարդանյանի դեմ՝ կապված 2026 թվականի հունվարի 20-ին հրապարակված հարցազրույցում Ամուլսարի ծրագրի և «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ նրա արած հայտարարությունների հետ։

Ամուլսարի ծրագիրը Հայաստանի հարավում իրականացվող ոսկու արդյունահանման նախագիծ է, որի առնչությամբ տեղական համայնքներն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարիներ շարունակ բարձրաձայնել են բնապահպանական և մարդու իրավունքներին վերաբերող մտահոգություններ։

Դատական հայցի մասին հրապարակային հայտարարության մեջ «Լիդիան Արմենիան» պնդել է, որ տիկին Վարդանյանի հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը և վնաս են հասցրել ընկերության գործարար համբավին ու Ամուլսարի ծրագրի հեղինակությանը։

Հայցի համաձայն՝ «Լիդիան Արմենիան» դատարանից պահանջում է պարտավորեցնել Նազելի Վարդանյանին հրապարակայնորեն հերքել վիճարկվող հայտարարությունները և հրապարակայնորեն հայտարարել, որ իր տարածած տեղեկությունները կեղծ են։ Ընկերությունը նաև իրավապաշտպանից պահանջում է 6 միլիոն ՀՀ դրամի՝ մոտավորապես 13 000 եվրոյի, փոխհատուցում։

Միևնույն ժամանակ Թեհմինե Ենոքյանի դեմ ևս «Լիդիան Արմենիայի» կողմից նոր դատական հայց է ներկայացվել՝ կապված նրա ֆեյսբուքյան հրապարակման հետ, որտեղ նա մտահոգություններ էր բարձրացրել Ամուլսարում իրականացվող շինարարական աշխատանքների հետ ենթադրաբար կապված ջրի աղտոտման և հրդեհների դեպքերի վերաբերյալ։ Ամուլսարի ոսկու հանքի վերաբերյալ Բեռնի կոնվենցիայի շրջանակում քննվող գործով դիմումատուների կողմից 2026 թվականի փետրվարին ներկայացված զեկույցի համաձայն՝ դատական վարույթը վերաբերում է աղտոտված ջրի լուսանկարով ուղեկցվող ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ տիկին Ենոքյանը նշել էր, որ Ամուլսարում իրականացվող շինարարական աշխատանքները մի քանի անգամ հանգեցրել են ջրի աղտոտման և հրդեհների։

Զեկույցում նշվում է, որ «Լիդիան Արմենիան» պահանջում է, որպեսզի Թեհմինե Ենոքյանը լրատվամիջոցների միջոցով հրապարակայնորեն հերքի վիճարկվող հայտարարությունը և վճարի 6 միլիոն ՀՀ դրամ։

«Այն հանգամանքը, որ «Լիդիան Արմենիան» միաժամանակ դատական վարույթներ է իրականացնում երկու կին բնապահպան իրավապաշտպանների դեմ՝ երկու դեպքում էլ պահանջելով հրապարակային հերքում և 6 միլիոն ՀՀ դրամ, խորացնում է մտահոգությունները պահանջվող միջոցների համաչափության, ինչպես նաև բնապահպանական իրավապաշտպան գործունեության և հանրային մասնակցության վրա դրանց հնարավոր զսպող ազդեցության վերաբերյալ։ Ներկայիս դատական վարույթները չպետք է դիտարկվեն մեկուսացված՝ առանց հաշվի առնելու Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հրապարակային վերահսկողություն կամ քննադատություն իրականացրած բնապահպան իրավապաշտպանների դեմ տարիներ շարունակ նախաձեռնված դատական գործընթացների և ճնշման այլ ձևերի ավելի լայն համատեքստը։ Դեռևս 2019 թվականի մայիսին Դիտորդական կենտրոնը, հիմնվելով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տրամադրած տեղեկությունների վրա, խորը մտահոգություն էր հայտնել Նազելի Վարդանյանի, Թեհմինե Ենոքյանի և Ամուլսարի հանքի վերաբերյալ իրենց գործունեության պատճառով թիրախավորված այլ բնապահպան իրավապաշտպանների, լրագրողների և իրավաբանների նկատմամբ դատական հետապնդումների և վարկաբեկիչ արշավների կապակցությամբ», ասվում է հայտարարությունում։

Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն կոչ են անում «Լիդիան Արմենիային» հետ վերցնել Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ ներկայացված հայցերը և Ամուլսարի ծրագրի վերաբերյալ քննադատությանը արձագանքել թափանցիկության, տեղեկատվության մատչելիության, գիտական ապացույցների և բովանդակալից հանրային երկխոսության միջոցով, այլ ոչ թե այնպիսի դատական վարույթներով, որոնք կարող են զսպող ազդեցություն ունենալ հանրային մասնակցության վրա։ Նրանք նաև կոչ են անում Հայաստանի իշխանություններին ապահովել, որ Նազելի Վարդանյանը և Թեհմինե Ենոքյանը կարողանան իրացնել արտահայտվելու ազատության, բնապահպանական հարցերի վերաբերյալ հանրային մասնակցության և մարդու իրավունքների պաշտպանության իրենց իրավունքները՝ առանց վախեցման, պատասխան ճնշումների կամ հետապնդման։ Այդ նպատակով Հայաստանի իշխանությունները պետք է, մասնավորապես, ապահովեն, որ դատական ընթացակարգերը չօգտագործվեն իրավապաշտպանների վրա անհամաչափ բեռ դնելու համար, մշակեն արդյունավետ հակա-SLAPP երաշխիքներ՝ Եվրոպայի խորհրդի CM/Rec(2024)2 հանձնարարականին համապատասխան, ինչպես նաև ամբողջությամբ իրականացնեն Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 8-րդ կետով Հայաստանի ստանձնած պարտավորությունները։

Վերջում Դիտորդական կենտրոնը և ՔՀԻ-ն նաև կոչ են անում մարդու իրավունքների և բնապահպանական հարցերով միջազգային մեխանիզմներին, այդ թվում՝ Օրհուսի կոնվենցիայի շրջանակում գործող Բնապահպան իրավապաշտպանների հարցերով հատուկ զեկուցողին, ուշադիր հետևել Նազելի Վարդանյանի և Թեհմինե Ենոքյանի դեմ ընթացող դատական վարույթներին, ինչպես նաև Հայաստանում բնապահպան իրավապաշտպանների ընդհանուր իրավիճակին։

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին տրվեց Ամուլսարի ոսկու հանքավայրի աշխատանքի մեկնարկը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիսավոր պայմաններում գործարկելով այն, հայտարարեց, որ հանքը տարեկան արդյունահանելու է մոտ 210 000 ունցիա ոսկի: Նշվում է, որ հանքի շահագործման արդյունքում "Լիդիան Արմենիայի" կողմից պետական բյուջե վճարվող տարեկան հարկերն ու մասհանումները կկազմեն մոտ 130 մլն դոլար, ինչը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ի վրա՝ 1,5-2 տոկոսի չափով:

Ակնկալվում է, որ "Ամուլսար" նախագիծը կապահովի ավելի քան 4000 ուղղակի և անուղղակի աշխատատեղ: Կառավարության, "Լիդիան Արմենիա" ընկերության և Ջերմուկ, Վայք և Սիսիան համայնքների միջև ստորագրված համայնքների զարգացման մասին համաձայնագրով նախատեսվում է տարեկան 7-9 մլն դոլար հատկացնել համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին՝ հանքի շահագործման ողջ ընթացքում:

Նախագիծն իրականացվում է "Լիդիան Արմենիա" ընկերության և ՀՀ կառավարության միջև ռազմավարական համագործակցության շրջանակներում: Ընկերությունն, ընդհանուր առմամբ, շուրջ 750 մլն դոլարի ներդրում է կատարել նախագծում, որից 150 մլն դոլարն ապահովված է ՀՀ կառավարության կողմից տրված պետական երաշխիքով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Նոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվիՆոյեմբերի 1-ից Երեւանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի
ՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունըՀԱԿ․ Այսօր Հայաստանի համար մեկ խնդիրն այն է, որ իշխանություններն ընտրել են անդադար զիջումների պակասամիտ քաղաքականությունը
Երևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովըԵրևանում կայացել է GOALS Girls Summit 2026 գագաթնաժողովը
Փաշինյան․ Խաշի սեզոնը բացված էՓաշինյան․ Խաշի սեզոնը բացված է
Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցերՀայաստանի և Լիբանանի արտգործնախարարները քննարկել են գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր
Հայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովինՀայաստանի արտգործնախարարը մասնակցում է «Մանամայի երկխոսություն» խորհրդաժողովին
Էկվադորը էստաֆետը կընդունի ՀայաստանիցԷկվադորը էստաֆետը կընդունի Հայաստանից
Հայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցերՀայաստանում քննարկվել են միգրացիայի և հանցավորության կանխարգելման ոլորտում ռազմավարան փաստաթղթերի ընդունմանն առնչվող հարցեր
Հայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասինՀայաստանի ՆԳՆ-ը զգուշացնում է TikTok սոցիալական ցանցի միջոցով խարդախության նոր տեսակի մասին
ԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր էԿԳՄՍՆ ղեկավար. գիտական ինստիտուտների կանոնադրություններն արդեն հաստատվել են, իսկ կառավարման խորհուրդների ձևավորումը գերակա խնդիր է
Մոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքումՄոսկվայում պատմել են, թե ինչ ռիսկի է դիմում Հայաստանը՝ Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում
Նոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներՆոյեմբերի 1-ից Հայաստանում սկսում են գործել կացության կարգավիճակ ստանալու նոր կարգավորումներ
Հայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆՀայաստանն ընդգրկվել է 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է բացել տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ. ՌԴ ԱԳՆ
Հայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուրՀայաստանի փրկարարները հեռացրել են մոտ 27տոննա ջուր
Երևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանըԵրևանում տեղի է ունցել կենսաչափական նոր փաստաթղթերի տրամադրման՝ «ՀայՓաս» ընկերության գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը
ԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներինԿԸՀ-ը հերթական համարներ է տրամադրել նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին
Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացումՀայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում
Հայաստանի օմբուդսմենն, Հայաստանի օմբուդսմենն, "առանց մատնացույց անելու", արձագանքել է Շիրակի մարզպետի հայտարարություններին
Արծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱրծվիկ Մինասյանն ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ
IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը
Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համարԱկբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար
Կոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափով
Կոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկեր
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ներկայացուցիչները Կանադայի դեսպանի հետ քննարկել են երկրի ներքաղաքական իրավիճակը
"Ժառանգությունը"՝ Հայաստանի խորհրդարանում ծեծկռտուքի մասին. իշխանության քաղաքական զինանոցը, գործնականում, սպառված է
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր
Հայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանի և Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ալեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստինԱլեն Սիմոնյանը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստին
Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համարՀայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն ԱԺ նախկին պատգամավորի թեկնածությունն առաջադրել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար
Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր Աննա Գրիգորյան. նոր սահմանադրության ընդունման գործընթացին միանալու իշխանությունների առաջարկն անընդունելի է ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեիՀայաստանի խորհրդարանի խոսնակ․ Եթե ընդդիմությունը վստահ է, որ հայ ժողովուրդը դեմ է նոր սահմանադրությանը, թող հարցը դնի հանրաքվեի
«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել«Ուժեղ Հայաստան». Ադրբեջանը չի կարող Հայաստանի համար խաղաղության երաշխավոր լինել
Հայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորություններըՀայաստանն ու Սլովենիան քննարկել են հարաբերությունների հետևողական զարգացման հնարավորությունները
Բուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթներըԲուլղարիայի դեսպանատուն. 2026 թվականի նոյեմբերի 7-ից կսկսվեն Երևան-Սոֆիա-Երևան կանոնավոր չվերթները
Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։Բարձրագույն դատական խորհուրդը կքննարկի Ամենայն հայոց կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության հարցը։
ՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետՀՀ ԱԳ փոխնախարարը քննարկումներ է ունեցել ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգողի հետ
COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրըCOP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը
Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավարի փաստաբանները. Գարիկ Խաչատրյանը շտապ հոսպիտալացման կարիք ունի, բայց մնում է կալանքի տակ։
Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։Հայ ուռուցքաբանը հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին։
Փոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համարՓոխվարչապետ. Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր ոլորտ է ՀՀ քաղաքացիների և ԵՄ երկրների միջև շփումների, շարժունակության և կապերի ընդլայնման համար
ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի կողմից կաշառակերության և կաշառակերության դեպքերի վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է տասը անձ
Հատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազըՀատուկ պահպանվող բնական տարածքները, այդ թվում՝ կանաչ գոտիները, չեն կարող մասնավոր սեփականության տակ լինել, ասում է գլխավոր դատախազը
Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։Հայաստանի խորհրդարանի լիագումար նիստում սկսվել են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածության վերաբերյալ քննարկումները։
ՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարներըՀՅԴ պատվիրակությունը Ռուսաստանի Պետդումայում քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին
Հայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժՀայաստանում տեղի է ունեցել 2.6 մագնիտուդով երկրաշարժ
Վրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձՎրաց-հայկական սահմանին կանխվել է ոսկու չհայտարարագրված խմբաքանակի ապօրինի ներկրման փորձ
Քննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցերՔննարկվել են Հայոց եկեղեցու հոգեխնամ ու ազգապահպան առաքելության հարցեր
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողովՓարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով
Քրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆՔրեական ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են թմրամիջոցների խոշոր խմբաքանակ․ ՆԳՆ
Կայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում
Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ               Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ            
Հոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվիՀոկտեմբերի 29-ի երեկոյան Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի
Երևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակըԵրևանում կնկարահանեն ամերիկյան «Մտերմություն» դրամայի հայկական տարբերակը
Իրավապաշտպան. Իրավապաշտպան. "Արցախցիների իրավունքների պաշտպանությունը բոլոր հայերի իրավունքների հարց է"
Արդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելովԱրդարադատության նախկին նախարար․ Հայաստանի ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու փոխարեն հասարակությանը սովորեցնում է բավարարվել իշխանության գործողություններին պատասխանելով
"Ազիմուտ" ավիաընկերությունը պահեստային օդանավ է նախապատրաստում Երևան - Մինվոդի չվերթի ինքնաթիռի՝ տեխնիկական պատճառով  մեկնման օդանավակայան վերադառնալուց հետո
Կոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարանԿոյուղագծի անցկացման հատվածում փլուզման հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս մեկը հոսպիտալացվել է. Երևանի քաղաքապետարան
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է
Քաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի ԹուրքիանՔաղաքագետ․ Եթե ռուս-հայկական հարաբերությունները կործանվեն, ապա Ռուսաստանի տեղը կզբաղեցնի Թուրքիան