



ԱրմԻնֆո. Սեպտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ազգային տոնի առիթով ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
Ինչպես հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և նրա միջոցով՝ Շվեյցարիայի ժողովրդին ու ղեկավարությանը՝ փոխանցելով բարեմաղթանքներ։
Անդրեա Բարբարա Բաումանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Շվեյցարիայի միջև համագործակցության դինամիկ զարգացման օրակարգը։ Անդրադարձ է կատարվել անտառային տնտեսության, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, կառավարմանը քաղաքացիների մասնակցության և այլ ոլորտներում շվեյցարական առաջավոր փորձի փոխանակման ու կիրառման հնարավորություններին։


