



Արմինֆո. Փաստաբան Արա Զոհրաբյանը 4 տարի ժամկետով վերանշանակվել է Հայաստանի փաստաբանների ակադեմիայի ռեկտորի պաշտոնում: Ադս մասին հաղորդում են "Հայաստանի Հանրապետության փաստաբանների ակադեմիա" հիմնադրամի մամուլի ծառայությունից։
"Հայաստանի փաստաբանների ակադեմիայի կառավարման խորհրդի նիստում միաձայն որոշում է կայացվել Արա Զոհրաբյանին ուսումնական հաստատության ռեկտոր նշանակելու մասի ՝ չորս տարի ժամկետով", - ասվում է հաղորդագրությունում:
Նշենք, որ Զոհրաբյանը 2013 թվականից մինչև 2021 թվականը հանդիսացել է նաեւ Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ:


