


ԱրմԻնֆո. COP-17-ի՝ Երևանում կայանալիք միջոցառման պատճառով դպրոցները փակ կլինեն հոկտեմբերի 19-30-ը։ Այս մասին հայտնել է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փոխարենը, սեպտեմբերի 15-ից սկսած, մայրաքաղաքի դպրոցները կանցնեն վեցօրյա ուսումնական շաբաթվա՝ հինգ շաբաթով։ Սա դպրոցականներին հնարավորություն կտա հոկտեմբերին ունենալ երկշաբաթյա աշնանային արձակուրդ՝ մեկ շաբաթվա փոխարեն։



