


ԱրմԻնֆո. Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:
«Ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ անկեղծ շնորհավորանքներն ու ջերմ մաղթանքները ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ առողջություն և երջանկություն, իսկ բարեկամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու ժողովրդին՝ հետագա առաջընթաց և բարգավաճում», - ասվում է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի շնորհավորական ուղերձում:



