


ԱրմԻնֆո. Հայաստանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ ՆԳՆ տարածքային սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի տվյալներով՝ օգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 23:11-ին, Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք տեղի է ունեցել 3.8 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնում ցնցումների ուժգնությունը կազմել է 5 բալ։
2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում, Սոթք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինար և Կութ գյուղերում։



