


Արմինֆո.Ես պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգով է առաջնորդվում ընդդիմությունը։ Այդ մասին օգոստոսի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
Նա նշել է, որ առաջին օրն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները փորձել են պարզել, թե "ինչ ժողովուրդների է մոտիկից տեսել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը", հղում անելով նրա վերջին հայտարարությանը, սակայն, ըստ Ալեքսանյանի, հետագա որեւէ ծրագիր ընդդիմությունը չի ունեցել:
"Ընդդիմությունն այժմ ազատ լողի մեջ է, և ես, ընդհանրապես, չեմ հասկանում, թե ինչ օրակարգով են առաջնորդվում", - ասել է նա:
Լրագրողների ճշտմանը, թե ընդդիմությունը խորհրդարան է մտել իշխանափոխության օրակարգով, Ալեքսանյանը նշել է, որ այսօրվա դրությամբ նման մտադրությունների որևէ դրսևորում չի տեսնում:



