
Արմինֆո. Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն արժանի հակահարված է տվել այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերել են Արցախի ժողովրդի անցյալին ու ներկային, ինչպես նաև պատվի հարցերին: Նման հերթական ուղերձ է հղել Բաքվի բանտից Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանը, նշելով, որ իրենց նկատմամբ դատաքննության հերթական փուլը կարելի է ավարտված համարել։
Արցախի խորհրդարանի Facebook-յան էջում հրապարակված իր ուղերձում Իշխանյանն ուշադրություն է հրավիրել այն ակնհայտ հանգամանքին, որ բոլոր որոշումները վաղուց են ընդունվել, և դա դատական կոլեգիան չի անում։ "Մեր վերջին ելույթները հետաքրքիր էին ու յուրահատուկ ։ Ինչպես արդն նշել եմ, դրանք արժանավայել էին: Ինչպես առաջին ատյանի դատարանում, այնպես էլ այստեղ դատախազության ներկայացուցիչներն ու դատավորն անհիմն միջամտեցին, ընդհատեցին և շատերին, այդ թվում և ինձ, ընդհանրապես թույլ չտվեցին ամբողջությամբ ավարտել մեր ելույթները: Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ սա "քաղաքական դատաստան" է, ինչի մասին մենք նույնպես խոսել ենք։ Դրա ամենաճշգրիտ նկարագրությունը տվել է պաշտպաններից մեկը, ով առաջին ատյանի դատարանում նշել է, որ իրենք տարիներ հետո ամաչելու են ապագա սերունդների առջեւ", - նշել է Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը։
Նա հիշեցրել է, թե ինչպես է իր վերջին ելույթներից մեկում նշել, որ առաջին ատյանի դատարանում մեղադրող կողմը և դատական կոլեգիան, որոնք փաստացի նույնն են, ըստ էության, չեն շահել գործը․ այն շահել են իրենք՝ որպես մեղադրյալներ: "Որովհետև մենք արժանի հակահարված ենք տվել այն կեղծ պնդումներին, որոնք վերաբերել են մեր ժողովրդի անցյալին ու ներկային, ինչպես նաև պատվի հարցերին: Կարելի է ասել, որ սա պայքարի դաշտ է, որտեղ գործում է ուժը, այսինքն, բացակայում է օրենքը։ Դատական կոլեգիան հետևում է "Մենք ենք որոշողը" սկզբունքին և անում է այն, ինչ ուզում է։ Մեզ համար դա պարզ է ։ Բայց մեզ համար այդ ամենը երկրորդական է։ Մեր նպատակն է հասնել միջազգային դատարան", - ընդգծել է Իշխանյանը։ Նա նշել է, որ այդ դատավարությունն իրենք համարում են ձախողված մեղադրող կողմի համար։ Ընդ որում, ըստ արցախցի քաղաքական գործչի, ԶԼՄ-ներում, ինչպես և սովորաբար, ներկայացվում է միակողմանի տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը և մանիպուլյացիա է: "Բայց ես ուզում եմ հարցնել․ իսկ ու՞ր են "Ազատություն" ռադիոկայանի լրագրողները, լրագրողները, որոնք պայքարում են ազատության համար։ Մենք արդեն երկու տարի է, ինչ սպասում ենք, որ նրանք կհայտնվեն դատարանի դահլիճում։ Չէ որ՝ նրանց համար դժվար չէ հասնել Կրեմլի, Սպիտակ տան կամ Եվրոպայի պատերին, օրինակ՝ Բրյուսել։ Բայց մենք այդպես էլ չտեսանք նրանց այստեղ, որպեսզի նրանք աշխարհին ներկայացնեն, թե ում են դատում, ինչի համար և ինչպես է այդ ամենը տեղի ունենում", - ուշադրություն է հրավիրել Իշխանյանը։
Նրա խոսքով՝ հուլիսի 17-ին ինքը միջնորդություն է ներկայացրել դատարան, պահանջելով, որ մեղադրող կողմը ՝ դատախազությունը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, հետ վերցնի հայցը և կարճի քրեական գործը: Սակայն, ինչպես նշել է Իշխանյանը, դա տեղում մերժվել է ։ "Հուլիսի 31-ին ՝ մեր վերջին նիստի ժամանակ, ես դիմել եմ դատավորին, խնդրելով, որ դատական կոլեգիան, հաշվի առնելով երկրների միջև նոր քաղաքական իրավիճակը, ինչպես նաև արտաքին քաղաքական դերակատարների դերը, և՝ որպես ներդրում ապագայի համար, դադարեցնի այս քրեական հետապնդումը և կարճի գործը։ Թե ինչ կորոշեն, դա արդեն այլ հարց է, բայց նման առաջարկ է ներկայացվել։ Եվ ուզում եմ կրկին ասել, որ արդեն երկու տարի է, ինչ պաշտպանական կողմն այդպես էլ չի ստացել ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը, ոչ էլ, նույնիսկ, առաջին ատյանի դատարանի դատավճիռը ։ Ամենայն բարիք: Մենք մեր խոսքը դեռ կասենք", - եզրափակել է Արցախի խորհրդարանի նախկին նախագահը։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բաքվի Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել հայ ռազմագերիների նկատմամբ դատավճիռները ՝նրանց բողոքների քննությունից հետո:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին եւ Ռուբեն Վարդանյանին՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։