


Արմինֆո. Սեպտեմբերի 15 Սահմանադրական դատարանը կքննի ՀՀ սահմանադրության դրույթներին TRIPP-ի շուրջ համաձայնագրի համապատասխանության հարցը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը:
Նա նշել է, որ դատական նիստը կսկսվի ժամը 11: 00-ին: Միևնույն ժամանակ, մասնագետը հիշեցրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունի այսօր կայացած հանդիպման մասին, որին ներկա է եղել նաև Թրանս-կասպյան ձեռնարկությունների հիմնադրամի նախագահ և, ըստ շրջանառվող լուրերի, Հայաստանում մի քանի խոշոր ընկերությունների իրական շահառու Կոնստանտին Սոկոլովը:



