
Արմինֆո.IDBank-ի քարտերը համալրվել են նոր Mastercard World քարտով, որը նախատեսված է նրանց համար, ովքեր գնահատում են հարմարավետությունը ոչ միայն առօրյա գնումների, այլև ճանապարհորդությունների ընթացքում։
Նոր քարտի կարևոր առավելություններից են՝
6 անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ,
Fast Track ծառայությունից 6 անգամ անվճար օգտվելու հնարավորություն,
շուրջօրյա կոնսիերժ ծառայություն,
1 ԳԲ ինտերնետ ռոումինգ,
50% զեղչ ճանապարհորդական ապահովագրության համար,
50% զեղչ IDBank-ի պահատուփերի վարձակալության համար,
10% idcoin՝ GetTransfer ծառայությունից օգտվելիս։
«Mastercard World քարտը թողարկվում է ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով և գործում է 5 տարի։ Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am հարթակով այն պատվիրելու դեպքում առաջին տարվա սպասարկման վճարի համար կգործի 20% զեղչ։ Մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը նույն զեղչը հասանելի կլինի նաև IDBank-ի մասնաճյուղերում քարտ պատվիրելիս», - նշեց IDBank-ի Պրոդուկտների մշակման վարչության ղեկավար Հասմիկ Ղուկասյանը։
Նոր քարտի թողարկման առիթով՝ հատուկ արշավ
Բանկն ունի նաև անակնկալ՝ քարտի թողարկման առիթով։ Մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ Mastercard World քարտ պատվիրած յուրաքանչյուր հիմնական քարտապան կստանա 10,000 idcoin՝ քարտի ակտիվացման պահից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։ 10,000 idcoin-ը տրամադրվում է մինչև 2026 թվականի նոյեմբերի 15-ը ակտիվացված քարտերի համար (1 idcoin = 1 AMD)։
Բացի այդ, Mastercard World քարտով աշխարհի բոլոր հյուրանոցներում վճարելիս քարտապանները կստանան վճարման գումարի մինչև 25%-ի չափով idcoin, բայց ոչ ավելի քան հանրագումարային առավելագույնը 25 000 idcoin (հարկումից հետո)՝ տվյալ օրացուցային ամսում կատարված վճարումների դիմաց։
Տուրիստական ընկերությունների միջոցով կատարված վճարումները արշավին չեն մասնակցում։ Արշավի շրջանակում idcoin տրամադրվում է միայն դրանց տրամադրման պահին գործող քարտերով կատարված գործարքների դիմաց։ Եթե idcoin-ի տրամադրման պահին քարտը փակված է, ապա տվյալ քարտով կատարված գործարքների դիմաց idcoin չի հաշվարկվում և տրամադրվում։ Mastercard World քարտին կից այլ տեսակի քարտերը չեն մասնակցում արշավին և դրանցով կատարված գործարքները չեն ներառվում հաշվարկում, բացառությամբ, եթե կից քարտը նույնպես Mastercard World չէ։
Քարտի սպասարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով, իսկ արշավի բոլոր մանրամասներին՝ այստեղ։