


Արմինֆո. 2026 թվականի հուլիսի 24-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից մասնակի բավարարվել է Դատախազության հայցը՝ ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի և նրան փոխկապակցված անձանց:
Գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման. Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող մեկ բնակարանի 45%-ը; Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող մեկ բնակելի տունն ամբողջությամբ; 184 միլիոն 222 հազար դրամ:
Հիշեցնենք, որ Սարգիս Սահակյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնն զբաղեցրել է 2009 թվականի մայիսից մինչև 2016 թվականի փետրվարը:



