


Արմինֆո.«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը վերաքննիչ քրեական դատարան է ներկայացրել բողոք՝ առաջին ատյանի դատարանի այն որոշման դեմ, որով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Կուսակցության հաղորդագրության համաձայն, միաժամանակ, փաստաբանական թիմը բողոք է ներկայացրել նաև Վճռաբեկ դատարան՝ վիճարկելով Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ առաջին դատական ակտը։
Թևանյանը ձերբակալվել էր այս տարվա մայիսին՝ լրտեսության և պետական դավաճանության համար մեղադրանքով։ Մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ քաղաքացի Ա.Թ. - ն (Անդրանիկ Թևանյան), հանդիսանալով պատգամավոր, իբր, 2024 թվականին հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից և վարել գործակալական գործունեություն: Քննության վարկածով՝ նա ապօրինի կերպով մանրամասն տեղեկություններ է ստացել 2024 թվականի ապրիլին տեղի ունեցած խորհրդարանական փակ քննարկումից, նյութերը թարգմանել է ռուսերեն և փոխանցել պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Ինչպես պնդում է ՀՀ քննչական կոմիտեն, դրա դիմաց նա ստացել է 622 հազար դոլար։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ինքը՝ Թևանյանը, մերժում է առաջադրված մեղադրանքը՝ այն որակելով անհեթեթ և քաղաքական շարժառիթներով։



