


ԱրմԻնֆո. Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի նախարար արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Նա այս մասին գրել է իր X հաշվում (նախկինում՝ Twitter):
Սիբիգան մաղթել է իր հայ գործընկերոջը հաջողություններ հետագա պաշտոնավարման ընթացքում: «Մաղթում եմ նախարար Միրզոյանին շարունակական հաջողություններ իր աշխատանքում և հայ ժողովրդին մատուցած ծառայության մեջ: Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցության շարունակմանը՝ այն ավելի ամրապնդելու համար», - գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով կառավարության գրեթե բոլոր անդամները պահպանել են իրենց պաշտոնները: Բացառություն է կազմել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կղեկավարի Դավիթ Թադևոսյանը, որը նախկինում ղեկավարում էր «Միջազգային ռադիոցանց» ՓԲԸ-ն:



