


ԱրմԻնֆո. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մոլդովայի Հանրապետության իրավասու մարմնի՝ մեղադրյալին արտահանձնելու խնդրանքը: Այս մասին հայտնել է վերահսկող մարմնի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ անօրինական միգրացիա կազմակերպելու համար հետախուզվող Ա.Կ.-ն հանձնվել է Մոլդովայի իրավասու մարմիններին:



