


Արմինֆո. Ադրբեջանում իրենց բնորոշ հիստերիկ ձեւով են ընդունել Իրանի կողմից AzTV պետական հեռուստաալիքը "թշնամական ԶԼՄ-ների ցուցակում" ներառելու մասին տեղեկատվությունը։
Ադրբեջանի մեդիա զարգացման գործակալությունը (MEDIA), արձագանքելով իրավիճակին, հայտարարել է, թե զարմացած է, որ Իրանի հետախուզության նախարարությունը մի շարք արտասահմանյան ԶԼՄ-ներ, այդ թվում ՝ Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը, ներառել է "թշնամական ԶԼՄ-ների" ցուցակում, ինչպես նաև սպառնում է քրեական պատասխանատվության ենթարկել այդ կազմակերպությունների հետ համագործակցող անձանց":
Ի պատասխան՝ ադրբեջանական կողմն արգելել է երկրում "Սեհեր" հեռուստաալիքի և "Մեհր" լրատվական գործակալության գործունեությունը:



