


Արմինֆո. Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ հանդիպմանը քննարկել է հայ-ղազախական համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը, զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ղազախստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացումը և քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
Նշվում է, որ Սաֆարյանը շնորհակալություն է հայտնել Իմանբաևին համատեղ արդյունավետ աշխատանքի և Ղազախստանի ու Հայաստանի միջև կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՝ նրան մաղթելով հետագա հաջողություններ դիվանագիտական գործունեությունում:



