
Արմինֆո.այաստանում տարեցտարի նվազում է ծնելիության ցուցանիշը։
Այդ մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ Հանրային խորհրդի հերթական նիստում, որի ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ. ռազմավարությունը, ինչպես նաև երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական աջակցության ծրագրերը:
Մասնավորապես, նրա ասելով,, 2025 թվականին երկրում ծնվել է 32 042 երեխա, 2024 թվին՝ 33 593, 2023 թվին՝ 36 590 երեխա: Մինչ այդ, ինչպես նշեց Թորոսյանը, ծնված երեխաների թիվը ամեն տարի կայուն պահպանվում էր 36 հազարի սահմաններում, սակայն 2023 թվականից դիտվում է նվազման կայուն միտում։
Հայաստանում վերարտադրողական տարիքի մեկ կնոջը բաժին է ընկնում 1,7 երեխա, մինչդեռ, մի շարք զարգացած երկրներում ժողովրդագրական իրավիճակն աղետալի է. այնտեղ այդ ցուցանիշը մեկ կնոջ հաշվով կազմում է 0,8 - 0,9 երեխա: Հայաստանը ձգտում է ծնելիության գործակիցը հասցնել մեկ կնոջ հաշվով երկու երեխայի։ "Եթե մենք միջոցներ չձեռնարկենք, թեև դժվար է խոսել դրանց արդյունավետության մասին, ապա կարող ենք իջնել ծնելիության էլ ավելի ցածր մակարդակի։ Բացի աջակցության ծրագրերից, մենք պետք է աշխատենք նաև մտածելակերպը փոխելու ուղղությամբ ։ Դրան հասնելը չափազանց դժվար է՝ մի շարք պատճառներով, սակայն պետք է փորձել պահպանել ժողովրդագրական կայուն իրավիճակը", - ասել է գերատեսչության ղեկավարը։
Նախարարի խորհրդական Ռոզա Բաբայանն, իր հերթին, նշել է, որ Հայաստանում պահպանվում է ծնելիության ցածր մակարդակը, ինչը պայմանավորված է տարբեր գործոններով: Միևնույն ժամանակ, նա հաղորդել է, որ այսօր երկրում առաջին երեխայի ծննդյան տարիքը 25-ից հասել է 29-ի, մինչդեռ, նախկինում երկար տարիներ այդ ցուցանիշը կազմում էր 20-24 տարեկանը: Բաբայանի խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ այս միտումը բազմաթիվ ռիսկեր է պարունակում եւ ազդում է ծնելիության նվազման վրա, այն միաժամանակ ուղեկցվում է աշխատող բնակչության թվի ավելացմամբ, ինչը նպաստում է տնտեսական ակտիվության աճին:
Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ծնվել է 11 720 երեխա, ինչը 2,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։