
Արմինֆո. Իսրայելը կասեցրել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից հայերի նկատմամբ բռնությունները որպես ցեղասպանություն ճանաչելու հարցի շուրջ չափազանց կարեւոր քվեարկությունը երկրի խորհրդարանում: Այդ մասին հայտնում է JNS-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ իսրայելցի պաշտոնյայի։
"Այդ քայլը ձեռնարկվել է դիվանագիտական նուրբ պահին, երբ տարածաշրջանը բախվել է լարվածության նոր ալիքի՝ Իրանի հետ հրադադարի շուրջ համաձայնագրի խախտումից հետո։ Դա տեղի է ունեցել նաև անցյալ շաբաթ Թուրքիայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո, որի ժամանակ Անկարան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է աջակցել ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերելու հարցում", - գրում է աղբյուրը:
JNS-ը հիշեցնում է, որ անցյալ ամիս Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն էր տվել բռնությունը որպես ցեղասպանություն որակելու առաջարկին ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների արագ վատթարացման ֆոնին՝ Իսրայելի հասցեին Ռեջեփ Էրդողանի հայտարարությունների պատճառով, եւ Իսրայելի խորհրդարանում նախատեսվում էր քվեարկություն այդ որոշման վերջնական հաստատման համար:
Կիրակի օրն իսրայելցի պաշտոնյան JNS-ին հաղորդել է, որ քվեարկությունը կասեցվել է: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ շաբաթվա վերջին Քնեսեթը պետք է գնա ամառային արձակուրդի և չի նստեր չի գումարի մինչև հոկտեմբերի 27-ի ազգային ընտրությունները:
JNS-ն ընդգծել է, որ նախորդ ամիս այդ առաջարկը նախարարների կաբինետ ներկայացրած Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարի մամուլի քարտուղարը կիրակի օրը չի պատասխանել իրավիճակը մեկնաբանելու խնդրանքով զանգերին և հարցումներին:
Նախկինում Իսրայելը ձեռնպահ էր մնում հարյուրամյա բռնությունը պաշտոնապես ցեղասպանություն ճանաչելուց, սակայն Թուրքիայի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման պայմաններում նա այդ քայլին գնաց նախարարների կաբինետում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայերի նկատմամբ բռնությունները ցեղասպանություն էր անվանել, սակայն մինչ օրս այդ հարցի վերաբերյալ պաշտոնական քվեարկություն չէր անցկացվել:
Թուրքիան Իսրայելի նախարարների կաբինետի գործողություններն անվանել է քաղաքական դրդապատճառներով: Իսրայելի կողմից Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մտադրությունը դատապարտել է նաև Ադրբեջանը՝ կոչ անելով կառավարությանը չեղարկել այդ որոշումը:
"Խորհրդարանում քվեարկությունը սառեցնելու որոշումը կարելի է դիտարկել որպես տարածաշրջանային անկայունության ֆոնին երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու միջազգային ջանքերի մի մաս", - գրում է JNS-ը: