


Արմինֆո. Երևանի առաջին ատյանի քրեական դատարանը բավարարել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ, օլիգարխ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը: Դատարանի որոշմամբ Ծառուկյանը 2 ամսով կալանավորվել է։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին "Բարգավաճ Հայաստան" կուսակցության առաջնորդ և գործարար Գագիկ Ծառուկյանին ձերբակալել և տեղափոխել էին ՀՀ քննչական կոմիտե: Նա մեղադրվում է խարդախություն կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու (լվանալու) մեջ ։ Քննության վարկածով՝ 2022-2024 թվականներին նրա ղեկավարությամբ գործող խումբը Հայաստանի և Իրանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացման պատրվակով Իրանի քաղաքացիների մասնակցությամբ ստեղծել է համատեղ իրավաբանական անձեր, որից հետո իրականացրել է խարդախ սխեմա ՝ պատճառելով ավելի քան 21 մլն դոլարի վնաս ։ Բացի այդ, Գագիկ Ծառուկյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի որսի համար:



