


Արմինֆո. «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի փաստաբանական թիմը բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան` ընդդեմ Առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված երկամսյա կալանքի որոշման, որը Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է։ Այդ մասին ասվում է "Մայր Հայաստան" կուսակցության Facebook-յան էջում հրապարակված հաղորդագրությունում:
Ընդ որում, քաղաքական ուժը հաղորդել է, որ նշված որոշման դեմ բողոք է ներկայացվելու Վճռաբեկ դատարան։
Հիշեցնենք, որ մայիսի 21-ին ՀՀ քննչական կոմիտեից հաղորդել էին, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել "պետական դավաճանության և լրտեսության" փաստով: Թևանյանին մեղադրում են 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա պետությանը պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություն փոխանցելու համար: Իսկ մայիսի՝ լույս 24-ի գիշերը Թևանյանը դատարանի որոշմամբ դատապարտվել է երկամսյա կալանքի: Ընդ որում, Թևանյանի փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով՝ իր պաշտպանյալին կալանավորելու համար որևէ իրավական հիմք չի եղել։ Հավելենք, որ ընդդիմադիր գործչի ձերբակալությունը տեղի է ունեցել Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով: Ինքը՝ Թևանյանը, անհեթեթ է համարել նախաքննության այդ պնդումները, նշելով, որ պատգամավորական մանդատը վայր է դրել դեռ 2023 թվականին, և, հետևաբար, Քննչական կոմիտեի նման պնդումներն անհիմն են։



