


Արմինֆո. Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի ներքին գործերի նախարար Սուլխան Թամազաշվիլին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ինչպես հաղորդում է ՆԳՆ մամուլի ծառայությունը, Սուլխան Թամազաշվիլին Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին ՝ ծաղկեպսակ ու ծաղիկներ դնելով սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:



