


Արմինֆո. Ակնհայտ է, որ TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծով Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ TRIPP-ը կարող է դառնալ ինչպես Միջին միջանցքի, այնպես էլ ավելի լայն նախագծերի մաս: "Այդ նախագծերը մրցակից չեմ համարում, քանի որ հոսքերն այնքան մեծ են, որ մեկ առանձին ուղղությամբ հնարավոր չէ սպասարկել դրանք", - ասել է կառավարության ղեկավարը, նկատելով, որ միայն Հարավային Կովկասում անհրաժեշտ է ունենալ մի քանի տրանսպորտային երթուղի:
Ընդ որում, վարչապետն ընդգծել է, որ եկել է ժամանակը, որպեսզի Հարավային Կովկասի բոլոր երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի, որտեղ բազմաթիվ նրբերանգների պայմաններում առկա են բազմաթիվ ընդհանուր շահեր: "Հասկանալի է, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ուրույն շահերն ու տեսլականը, բայց, կարծում եմ, որ հարավկովկասյան երկրները կապված են շահերի ընդհանուր հավասարակշռությամբ ։ Եվ մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ", - ընդգծել է Փաշինյանը։
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ



