


Արմինֆո.Հայաստանում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 11-ը՝ հոսպիտալացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ աղբյուրի՝ վթարի վերաբերյալ ահազանգը ստացվել է հունիսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 06:15-ին: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում բախվել են «Ֆորդ» մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսը և «ԶԻԼ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան։
Միևնույն ժամանակ, Առողջապահության նախարարության տվյալներով, վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 մարդ, որոնցից երեքի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, ևս հինգ քաղաքացունը բժիշկները գնահատում են ծանր, իսկ երեքինը՝ թեթև։ Բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն տարածաշրջանային բժշկական կենտրոններում։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։



