


Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին:
Նամակում ասվում է. "Սերը հայրենի երկրի հանդեպ, հպարտությունը նրա պատմության և մեծ մշակույթի հանդեպ, հավատարմությունը հայրենանվեր պարտականությանը միավորում են մեր բազմազգ ժողովրդին: Համոզված եմ, որ աշխատանքային ձեռքբերումներ ու նախնիների սխրանքները, նրանց տոկունություն ու անձնվիրությունը ի փառս Հայրենիքի միշտ ծառայելու է վառ, ոգեշնչող օրինակ մեզ համար, եւ ապագա սերունդների համար։ Մաղթում եմ ձեզ հաջողություններ, քաջ առողջություն և ամենայն բարիք":



