Arminfo.info


 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026 11:14

Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. ի՞նչ է  նա արել Հայաստանի համար

Այսօր Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է. ի՞նչ է  նա արել Հայաստանի համար

Արմինֆո.Ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով  քսան տարվա ազատազրկման դատապարտված  գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանն այսօր դառնում է 58 տարեկան: Նա արդեն երրորդ անգամ է ծննդյան օրը նշում ադրբեջանական բանտում:

Free Armenian Prisoners թիմը որոշել է հիշեցնել՝ ինչ է արել Ռուբեն Վարդանյանը Հայաստանի համար, մեջբերումներ անել հենց նրա խոսքերից, որոնք բացահայտում են նրա գործողությունների իմաստը:

Սկսած  2000 թվականից Ռուբեն Վարդանյանը՝ իր ընտանիքի և ընկերների հետ  Հայաստանում  կատարել է 700  մլն դոլարից ավելի ներդրում՝ իրականցվելով   շուրջ 700  ծրագիր` փոքր նախագծերի մինչև դիմագիծ փոխող  մեգանախագծեր:  Այս նյութում կպատմենք միայն մի քանիսի մասին.

 

 «Հայաստան 2020». Ինչպե՞ս և ինչո՞ւ  ստեղծվեց

Վարդանյանը  կարող էր հանգիստ շարունակել իր հաջող կարիերան Հայաստանից դուրս, բայց նրա համար կարևոր էր, որ իր հայրենիքը  ևս  դասվի «հաջողակ երկրների» շարքում

Հենց դրա  համար  2001 թ. մի խումբ ընկերների հետ Վարդանյանը նախաձեռնեց  «Հայաստան 2020» նախագիծը՝  բացահայտելու համար հետագա 20 կամ ավելի տարիների համար Հայաստանի  հեռանկարային զարգացման  սցենարները: Մշակվեց Հայաստանի զարգացման 4 սցենար,  նախանշեցին  այն ոլորտները, որոնք երկրի բեկումնային զարգացման ապահովման համար մեծ պոտենցիալ ունեին:

Հետագայում Ռուբեն Վարդանյանի իրականացված մի շարք  մեգանախագծերի  գաղափարները սկիզբ էին առնում  հենց «Հայաստան 2020» -ի ակունքներից.

 

«Խարիսխ» գցող նախագծեր.  Տաթևի վերածնունդ, «ՏաԹևեր» ճոպանուղի

Նախագծերը  Վարդանյանն անվանում էր «խարսխային», քանի որ դրանք լայնածավալ էին, մուլտիպլիկատիվ էֆեկտ ունեն, առաջացնում են դրական փոփոխություններ ու  նոր նախագծերի շղթայական ռեակցիա

Առաջին այդպիսի մեգանախգծերից էր «Տաթևեր» ճոպանուղու կառուցումը, որը ավելի համապարփակ՝ «Տաթևի վերածունդ» ծրագրի մաս էր:

«Երբ  սկսում էինք ճոպանուղու  կառուցումը, ինձ հետ հանդիպեցին այն ժամանակվա  փոխմարզպետն ու համայքների ղեկավարներն և ասացին, որ գտել էին ինձ համար երեք միլիոն խնայելու տարբերակ։ Գաղափարն այսպիսին էր․ յուրաքանչյուր գյուղի վրա ներդրվում է մեկ միլիոն դոլար, ևս մեկ միլիոն՝ վանքի վրա։ Ստեղծվում  են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները, միանգամից դա տալիս է շոշափելի արդյունք,  ես էլ խնայում եմ երեք մլն դոլար: Այն ժամանակ ասացի՝ լավ միտք է, բայց  ի՞նչ է լինելու հինգ տարի հետո: Ինչպես հիմա հնարավոր չէ հասնել վանք, այնպես էլ հետո հնարավոր չի լինի: Եվ երբ շվեյցարացի մասնագետների հետ կառուցեցինք ճոպանուղին,  բոլորին արդեն պարզ դարձավ նպատակը»  (հատված «Ֆորբս»-ի հարցազրույցից ,2019թ. )

«ՏաԹևեր» ճոպանուղին չորս անգամ անգամ արժանացել է միջազգային World Travel Awards մրցանակի՝ ճանաչելի դարձնելով Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Ճոպանուղու կառուցումից հետո զբոսաշրջային հոսքը Սյունիք աճել է 17 անգամ: Մասնավոր հատվածի ներդրումներն այդ տարածաշրջանում աճել են 11 անգամ: Այս աճը նպաստել է ենթակառուցվածքների զարգացմանը. Տաթևի և Գորիսի շրջակայքում բացվել են  ավելի քան 100 նոր հյուրանոցներ եւ B&B հյուրատներ: 

 

Կրթությունը՝ որպես երկրի զարգացման գրավական. UWC Դիլիջան

«Մեզ համար ընդօրինակելի պիտի լինի գյուղական դպրոցում սովորող այն հայ պատանին, որը քիմիայի միջազգային մրցույթում բրոնզե մեդալ է ստանում, իսկ նրա ուսուցիչը պիտի գնահատանքի արժանանա»:  (Հատված Վարդանյանի հարցազրույցից, 2021թ.)

Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը՝ Վերոնիկա Զոնաբենդն առանձնահատուկ ակնածանք ունեն կրթության նկատմամբ: Նրանք  համոզված են, որ 21-րդ դարում ամենաարժեքավոր ռեսուրսը դառնում է տաղանդավոր, լավ կրթված, ստեղծագործ և ոչ ստանդարտ մտածող մարդը,  ու կբարգավաճեն այն պետություններն ու տարածքները, որտեղ նման մարդիկ ավելի շատ կլինեն:

2014 թվականին Ռուբեն Վարդանյանը Դիլիջանում հիմնեց  UWC Դիլիջան միջազգային դպրոցը՝ կամուրջ ստեղծելով Հայաստանի ու աշխարհի միջև և Հայաստանը դնելով միջազգային կրթական քարտեզի վրա:

«Դիլիջանի դպրոցի ազդեցությունը երկարաժամկետ է: Զգացվելու է գուցե  20 տարի անց։ Այնտեղ սովորում են երեխաներ աշխարհի շուրջ 90  երկրից։ Ինձ ասում էին՝ այդպիսի դպրո՞ց։ Դու խելագա՞ր ես։ Ո ՞վ է  Ճապոնիայից, Ամերիկայից, Ֆրանսիայից  գալու Դիլիջան՝ սովորելու: Բայց  արի ու տես՝ գալիս են՝ ֆրանսիացիներ, գերմանացիներ, Չիլիից, Զիմբաբվեից երիտասարդներ՝ Հայաստանում սովորելու, և դառնում են ապագա Հայաստանի դեսպանները» (հատված «Ֆորբս»-ի հարցազրույցից ,2019 ):

UWC Դիլիջան միջազգային դպրոցը United World Colleges ցանցի միակ դպրոցն է հետխորհրդային տարածքում։ Միավորում է ուսանողների մոտ 100 երկրից: Այս տարիների ընթացքում 170  հայ երիտասարդ որակյալ կրթութուն ստանալու հնարավորություն է ունեցել UWC Դիլիջանում և ցանցի մյուս դպրոցներում: Անապահով ընտանիքների հայ երեխաների համար սա միջազգային  լավագույն կրթություն ստանալու հնարավորություն է։ Շուրջ 98 տոկոսը սովորել է անվճար՝ դպրոցի հովանավորների, այդ թվում՝ Վարդանյան ընտանիքի կրթաթոշակներով:

 

«Ավրորա». հայը  աշխարհին տալու բան ունի: Մենք կարող ենք  երախտապարտ լինել և  օգնության ձեռք մեկնել ուրիշներին

Պետք է ձերբազատվենք զոհի կարգավիճակից:

Ռուբեն Վարդանյանը իր  գաղափարակից ընկերների՝  Վարդան Գրեգորյանի և Նուբար Աֆեյանի  հետ  հիմնեց  «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունը՝   ի երախտագիտություն Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց նախապապերին ու  նախատատերին օգնության ձեռք մեկնած մարդկանց:  Այն խորքային ուղերձ էր կրում՝ աշխարհին հիշեցնելով ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին, այլ ստեղծելով արժանապատիվ հայի  կերպար՝  մրցանակի միջոցով  օգնության ձեռք մեկնելով ներկայիս աշխարհում կարիքի ու դժվարությունների մեջ հայտնված մարդկանց՝ ցույց տալով , որ հայը զոհ չէ,  որ հայը  արժանապատիվ է, գիտի երախտապարտ լինել  և ինքն էլ կարող է օգնել, ինչ-որ բան տալ աշխարհին:

««Ավրորայի» հիմքում դրված գաղափարը՝ Երախտագիտությունը, մարդկային հիմնարար արժեք է։ Գործուն երախտագիտությունը, կամ՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»-ը առողջ ու կարեկից ցանկացած համայնքի առանցքում է։ Գտնվելով այստեղ՝ Բաքվում, ես ավելի քան երբևէ ոգեշնչված եմ «Ավրորա» մրցանակի դափնեկիրներով և «Ավրորայի» ավելի լայն համայնքով՝ մարդկանցով, որոնք առանց ճանաչման կամ ուշադրության արժանանալու ձգտման ծառայում են ուրիշներին»: (Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցված ուղերձից, 2025թ. նոյեմբեր)

 

Հոգևոր ու մշակութային ժառանգություն պահպանում Հայաստանում և նրա սահմաններից դուրս

«Եթե ուզում ենք հարգել մեր մշակույթը, պիտի հարգենք մյուսներինը»:

Վարդանյանի նախաձեռնությամբ վերականգնվել  են Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս գտնվող  հայկական մշակութային և հոգևոր ժառանգության  շուրջ երկու տասնյակ հուշարձաններ՝  սկսած Թբիլիսիի Սուրբ Գևորգ մայր տաճարից մինչև  Իրանում Սուրբ Թադե վանքը և  Շուշիի  իրանական Գոհար-աղայի Վերին մզկիթը:

«Հայկական աշխարհը շատ մեծ է: Մենք ունենք հայկական մշակութային կենտրոններ Սինգապուրում, Երուսաղեմում, Իրանում, Վրաստանում և աշխարհի տարբեր երկրներում: Մեզ համար կարևոր է, որ նրանք պահպանվեն:Եվ եթե մենք ուզում ենք, որ մեր մշակույթը հարգեն այնտեղ, մենք պետք է հարգենք մյուսների մշակույթը այստեղ»: (հատված Վարդանյանի խոսքից, Արցախ, 2019թ.)  

 

Վարդանյանի ողջ գործունեությունը հումանիզմի, ստեղծելու, արարելու  ու մարդուն օգնելու մասին է: Օգնել՝ չակնկալելով անգամ երախտագիտություն։

«Բարին հավերժ է և անմահ։ Այն ուժեղանում է, երբ մենք բարի գործ ենք անում՝ ոչինչ չակնկալելով փոխարենը, անանուն, երբեմն նույնիսկ չիմանալով, թե ում ենք օգնում։ Բարին ներդրում չէ։ Եղիր երախտապարտ, մի վերադարձրու նրան, ով քեզ բարիք է արել` պարտքի զգացողությունից ելնելով, այլ որպես էստաֆետային փայտիկ, այն առաջ փոխանցիր։ Այն կվերադառնա և՛ նրանց, ով քեզ բարիք է արել, և՛ քեզ։ Մի՛ մերժիր ոչ մեկի, օգնիր և կիսվիր ամեն ինչով, ինչ ունես։ Ամեն ինչ կվերադառնա»։ (Վարդանյանի՝ Բաքվի բանտից փոխանցած ուղերձից, ապրիլի 13, 2025)

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ֆրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համարՖրանսիայի ԱԳՆ. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները համարձակ քայլեր են ձեռնարկել շոշափելի խաղաղության հասնելու համար
Քաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համարՔաղաքական գործիչ․ «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը» կարող է շրջադարձային լինել Մերձավոր Արևելքի համար
Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. Հայաստանի խորհրդարանի խոսնակը՝ օգոստոսի 8-ի կապակցությամբ. "Առայժմ ոչ բոլոր խնդիրներն են լուծված, բայց խաղաղությունը հաստատված է"
«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը«Հայ Դատ»-ը դատապարտել է Բաքվի նկատմամբ պատժամիջոցները շրջանցելու Թրամփի վարչակազմի մտադրությունը
Քաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձներըՔաղաքական մեկնաբանն ամոթալի եւ վտանգավոր է համարել Փաշինյանի օգոստոսի 8-ի ուղերձը և բացահայտել նրա իրական ուղերձները
Փաշինյանը զանգահարել է ԱլիևինՓաշինյանը զանգահարել է Ալիևին
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
ՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդինՔԿ-ը հաղորդել է պատվիրված սպանության բացահայտման մասին. ձերբակալվել է Հայաստանի նախկին վարչապետի որդին
Փաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյիՓաշինյան․ 2025 թվականի օգոստոսի 8-ը սահմանագիծ է, եւ Հայաստանի Հանրապետության պատմությունը կարող ենք բաժանել դրանից առաջի եւ դրանից հետոյի
«Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին             «Շտապ հաստատեք քարտի  տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասին            
«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ
Ամենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներումԱմենայն հայոց կաթողիկոս․ Եկեղեցու ինքնավարությունը պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում
UNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործումUNEP-ը պատրաստ է աջակցել Հայաստանին COP17-ի նախապատրաստման և անցկացման գործում
«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից«Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չի հանվի Երևանի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկից
Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակասԱմենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել. նիստը տևել է 30 րոպեից պակաս
Էջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքովԷջմիածնի դատարանում մեկնարկել է Ամենայն հայոց կաթողիկոսի գործով նիստը․  Գարեգին Բ-ին դիմավորել են ծափահարություններով և Տերունական աղոթքով
"Հայաստան" խմբակցության պատգամավորը խորհրդարանում ներկայացրել է հոգեբանի եզրակացությունը կալանավորված Արեգնազ Մանուկյանի դստեր վիճակի մասին
Հայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչՀայաստանում կառավարող խմբակցությունն առայժմ չի կողմնորոշվել, թե արդյոք կողմ կքվեարկի Արամ Վարդևանյանի թեկնածությանը, թե՝ ոչ
Արցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք ենԱրցախի պետնախարար․ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ կայացված դատավճիռները քաղաքական հաշվեհարդարի գործիք են
Հայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենքՀայաստանում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք
Երուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումըԵրուսաղեմի հայոց պատրիարքարանը և Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմերը պահանջում են դադարեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատական հետապնդումը
Բրնաբիչ. Համատեղ ջանքերի շնորհիվ Սերբիան և Հայաստանը կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդներիԲրնաբիչ. Համատեղ ջանքերի շնորհիվ Սերբիան և Հայաստանը կշարունակեն ամրապնդել սերտ բարեկամական հարաբերությունները՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների
Նիկոլ Փաշինյան. Կարևոր է հասկանալ, որ հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության դեպքում ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջՆիկոլ Փաշինյան. Կարևոր է հասկանալ, որ հիմնարար սկզբունքները իրականացնելու ունակության բացակայության դեպքում ԵԱՏՄ-ն կհայտնվի ճգնաժամի մեջ
Ընդդիմադիր. Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին, որոնք քաղաքացի Նիկոլ Պ.-ն հնազանդորեն կատարում էԸնդդիմադիր. Ադրբեջանը բազմաթիվ նախապայմաններ է թելադրում Հայաստանին, որոնք քաղաքացի Նիկոլ Պ.-ն հնազանդորեն կատարում է
Ընդդիմադիր. Ռուսաստանը սպառնալիք չէ Հայաստանի պետականության համարԸնդդիմադիր. Ռուսաստանը սպառնալիք չէ Հայաստանի պետականության համար
ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։ՀՅԴ Բյուրոն դատապարտեց Հայաստանի իշխանությունների գործողությունները և վերահաստատեց իր աջակցությունը Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցուն։
Քաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցությանՔաղաքագետ. Թեհրանը ստեղծում է անվտանգության միջավայր, որտեղ Հորմուզի նեղուցում կայուն նավագնացությունը դժվար կլինի պատկերացնել առանց իր անմիջական մասնակցության
ՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասողՀԲԸՄ-ն Կաթողիկոսի և եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական հետապնդումը որակել է որպես իրավական հիմք չունեցող և պատմական ավանդույթներին հակասող
Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։Հայաստանի քննչական կոմիտեն ներկայացրել է ընտանեկան բռնության դեպքերի վիճակագրությունը։
Ջապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանըՋապարով. Ղրղզստանը մեծ նշանակություն է տալիս ղրղզա-հայ հարաբերությունների հետագա զարգացմանը
Միխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետՄիխայիլ Միշուստինը կարճ զրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ
Փաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումըՓաշինյան. Հայաստանը հետևողականորեն պաշտպանում է ԵԱՏՄ-ի հիմքում ընկած սկզբունքների պահպանումը
Հանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտեՀանցավոր խումբը հաշմանդամ զինծառայողներից գողացել է 13.8 միլիոն դրամ. Քննչական կոմիտե
ՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալՀՀ գլխավոր դատախազությունը հաշվետվություն է ներկայացրել Շիրակի մարզի դատախազության կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ
Ռոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլՌոման Բերեզովսկի. Վստահ եմ, որ շուտով «Արարատ-Հայաստան»-ը առաջին անգամ պատմության մեջ կհասնա Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլ
ՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսինՀԱԵ Սիրիայի, Գերմանիայի և Իրաքի եպիսկոպոսներն իրենց զորակցությունն են հայտնել Գարեգին Բ կաթողիկոսին
Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստինՀայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունըՀայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են հետագայում ևս զարգացնել միջխորհրդարանական համագործակցությունը
"Ուժեղ Հայաստանը" բաց կթողնի խորհրդարանի նիստը՝ Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ դատավարության պատճառով
Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի Ռուսաստանի  ԱԳՆ ներկայացուցիչ․ Հայ ժողովրդից թաքցվում են դեպի Եվրոպա երկրի "ցատկի" սոցիալ-տնտեսական հետևանքները
Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիMoody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականի
ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը ԱԺ փոխնախագահ․ Պատկերացում անգամ չունեմ, թե ինչ օրակարգի է հետևում ընդդիմությունը 
Ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարիԺամկետային զինծառայողների ծնողները պահանջում են բոլոր զորակոչիկների ծառայության ժամկետը կրճատել մինչեւ մեկուկես տարի
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասինՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է Գագիկ Ծառուկյանի կողմից 2.5 մլն դոլարի շորթման դեպքի մասին
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմՀինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը խստագույնս դատապարտում է Կաթողիկոսի նկատմամբ անպատկերացնելի գործընթացը ՝ այն գնահատելով որպես հարձակում ՀԱԵ դեմ
Docomomo․ Docomomo․ "Զվարթնոց" օդանավակայանի հին շենքը հուշարձանների ցանկից հանելը վտանգավոր նախադեպ կստեղծի
  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար  ՀՀ կառավարությունը 5,6 մլրդ դրամ կհատկացնի  մարզերում մանկապարտեզների կառուցման ծրագրերի շարունակական իրականացումն ապահովելու համար
ԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումըԱԺԲ խորհուրդը դատապարտել է Ամենայն հայոց կաթողիկոսի և ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս "կապակցվածության" ամրապնդմանը Մոսկվայի, Երևանի և Բաքվի հետ. դեսպան
Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ Նարեկ Կարապետյան․ Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է հասնի Ռուսաստանի հետ "տնտեսական խաղաղության" 
Նարեկ Կարապետյան. Հենց Նարեկ Կարապետյան. Հենց "Ուժեղ Հայաստան" խմբակցության առաջարկները երկրին փոփոխություններ կբերեն և 600 000 մարդու կազատեն աղքատությունից
Սրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվումՍրբուհի Գալյան. ՀՀ նոր սահմանադրությամբ Եկեղեցու վերաբերյալ հայեցակարգային փոփոխություններ չեն նախատեսվում
Հայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարելՀայաստանի վարչապետը մի շարք կադրային նշանակումներ է կատարել
"Բաքվում արժանի հակահարված ենք տվել մեր ժողովրդի անցյալի և ներկայի մասին ստահոդ պնդումներին". Արցախի խորհրդարանի նախկին խոսնակը` Բաքվի բանտից
Պապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրաՊապուաշվիլի. Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը հիմնված է փոխադարձ վստահության և ընդհանուր շահերի վրա
Բաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռներըԲաքվի վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողել Արցախի նախկին ռազմական և քաղաքական առաջնորդների նկատմամբ կայացված դատավճիռները
Փաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստինՓաստաբան. Ամենայն հայոց կաթողիկոսը և գործին ներգրավված եպիսկոպոսները կմասնակցեն առաջին դատական նիստին
Հայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնումՀայաստանում բանտարկյալների հիմնական իրավունքները դեռևս չլուծված են մնում
Վարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվելՎարչապետ. կրթության ոլորտում փոխզիջումներից պետք է հրաժարվել
Ազգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալԱզգային ժողովի նիստում կշարունակվեն քննարկումները Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրված Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը ԱԺ փոխնախագահի պաշտոնի թեկնածուն կարծում է, որ իր տիկնոջ աշխատավարձը "Հայփոստի" տնօրենի պաշտոնում ամենացածրն է տվյալ ընկերության պատմության մեջ
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկաՌուսաստանի մշտական ներկայացուցիչ. ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև որևէ հակամարտություն չկա
Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը Մոսկվա․ ՆԱՏՕ-ն ձգտում է  Հայաստանը "պոկել" ՀԱՊԿ դաշնակիցներից 
Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ Քաղաքագետ․ Ռուսաստանը հանրաքվեի միջոցով մտադիր է իմանալ, թե որ "ճամբարն" է ընտրելու Հայաստանը 
Նարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարներիՆարեկ Կարապետյանը կհրաժարվի իր պատգամավորի աշխատավարձից՝ հօգուտ բարեգործական վճարների
Հայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերություններըՀայ վերլուծաբան․ Զարգացնելով հարաբերությունները Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ՝ Հայաստանը չպետք է վտանգի տարածաշրջանային տերությունների հետ իր հարաբերությունները
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունըՀայաստանն ու Ֆրանսիան քննարկել են ռազմավարական գործընկերության հետագա զարգացումը և ԵՄ հետ համագործակցությունը
Քաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակըՔաղաքագետ. Երկրի առջև ծառացած ռիսկերը հաղթահարելու համար Հայաստանը պետք է նվազեցնի ներքին լարվածության մակարդակը
Զատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններումԶատուլին․ Փաշինյանը շատ էր շտապում Ռուսաստան, քանի որ, իրականում, պարտվել է ընտրություններում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-իցԻրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից
Փաշինյանին հեռացրել են Փաշինյանին հեռացրել են "ԻՆՆՈՊՐՈՄ"-ի հյուրերի ցանկից
Զախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համարԶախարովա․ ԵՄ հետ մերձեցման Հայաստանի գիծը ռիսկեր է պարունակում ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար
Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. ՓաշինյանԺամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
Փաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանցՓաշինյան․ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն միմյանց
Մոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնականՄոսկվան Հայաստանի հետ կապված իրավիճակում տեսնում է այն ինտեգրացիոն միավորումներին հարվածելու փորձեր, որոնց մասնակցում է ՌԴ-ն․ Ռուսաստանի նախագահի օգնական