Չորեքշաբթի, 13 Մայիսի 2026 13:30
Ալինե Գրիգորյան

Ադրբեջանը ժամանակավորապես բռնազավթված Արցախում պղծել է զոհված ազատամարտիկների գերեզմանոցը

Ադրբեջանը ժամանակավորապես բռնազավթված Արցախում պղծել է զոհված ազատամարտիկների գերեզմանոցը

Արմինֆո.Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

 

«Ադրբեջանական սոցցանցային տիրույթում հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունն ու վերլուծությունը՝ մշակութային ժառանգության ոչնչացման, էթնիկ ատելության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների համատեքստում, թույլ են տալիս արձանագրել մի շարք խիստ մտահոգիչ և դատապարտելի դրսևորումներ։

 

Առաջին հերթին ակնհայտ է էթնիկ և կրոնական թիրախավորման հանգամանքը։ Գերեզմանաքարերի վրա առկա հայերեն արձանագրություններն ու զոհված ազատամարտիկների պատկերները հստակ ցույց են տալիս, որ թիրախավորվել է ոչ թե պարզապես գերեզմանոց, այլ հայկական ինքնության, ազգային հիշողության և հոգևոր ժառանգության կարևորագույն վայր։ Սա սովորական վանդալիզմ չէ, այլ էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված գործողություն, որի նպատակը հայկական հետքի վերացումն ու պատմական հիշողության ջնջումն է։

 

Տեսանյութում արձանագրված գործողություններն առանձնանում են բացառիկ ցինիզմով և սրբապղծությամբ։ Տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն գերեզմանների վնասում է, այլև զոհվածների հիշատակի, հուղարկավորության սրբության և մարդկային արժանապատվության կանխամտածված անարգանք։ Նման գործողությունները հակասում են ոչ միայն միջազգային իրավական նորմերին, այլև համամարդկային բարոյականության ամենատարրական սկզբունքներին։

Տեսանյութում հստակ երևում են նաև բազմաթիվ ջարդված, կտրատված, տեղահանված և վնասված գերեզմանաքարեր, ինչը վկայում է, որ գերեզմանոցը ենթարկվել է համակարգված և նպատակային ավերածության։ Վնասների ծավալն ու բնույթը վկայում են ոչ թե առանձին միջադեպի, այլ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացման քաղաքականության մասին։ Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից ժամանակավորապես բռնազավթված տարածքներում հայկական մշակութային և հիշողության վայրերի դեմ իրականացվող նման գործողությունները վաղուց արդեն կրում են շարունակական և համակարգային բնույթ։

 

Առանձնակի վտանգավոր և դատապարտելի է նաև հոգեբանական ահաբեկչության բաղադրիչը։ Գործողությունների տեսաձայնագրումը և դրանց տարածումը սոցիալական հարթակներում, ինչպես նաև տեսանյութում հնչող ադրբեջաներեն արտահայտությունները փաստում են, որ կատարվածը նպատակ ունի ոչ միայն ոչնչացնել հայկական մշակութային ներկայության հետքերը, այլև հոգեբանական ճնշում գործադրել զոհվածների հարազատների, բռնի տեղահանված արցախահայության և ամբողջ հայ հասարակության վրա։ Սա բացահայտ նվաստացման, վախի և անպաշտպանության մթնոլորտ ձևավորելու փորձ է, որն ունի նաև քարոզչական բնույթ։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսանյութը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենալ զոհված ազատամարտիկների հարազատների և հանրության վրա, այն չենք հրապարակում։ Տեսանյութը պահպանվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի արխիվում՝ որպես հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող հերթական հանցավոր գործողության փաստական ապացույց։

 

Հարկ է ընդգծել, որ Վաղուհաս գյուղում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի պղծման սա առաջին արձանագրված դեպքը չէ։ Դեռևս 2024 թվականի հունվարի 5-ին մեր գործընկեր՝ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈՒԱԿ-ը ահազանգել էր, որ ադրբեջանցի զինվորները ոչնչացրել են գյուղի ճանապարհամերձ հատվածում գտնվող՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին 2021 թվականին կանգնեցված խաչքարը։ Խաչքարի հեղինակն էր Յուրա Մանգասարյան (https://www.aravot.am/2024/01/05/1392100/... ) ։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական հիշողության և մշակութային ներկայության դեմ իրականացվող գործողությունները պատահական կամ մեկանգամյա դրսևորումներ չեն։

 

Ադրբեջանի իշխանությունները ժամանակավորապես բռնազավթված Արցախում առանձնակի դաժանությամբ և հետևողականությամբ ոչնչացնում ու պղծում են հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններն ու գերեզմանոցները։ Այս գործողություններն արդեն դուրս են եկել առանձին վանդալիզմի դեպքերի շրջանակից և վերածվել պետական մակարդակով իրականացվող համակարգված քաղաքականության, որի նպատակը հայկական պատմամշակութային ժառանգության վերացումն ու ազգային հիշողության ջնջումն է։ Արցախի տարբեր բնակավայրերում արդեն արձանագրվել են նմանատիպ տասնյակից ավելի փաստեր, որոնք փաստում են մշակութային ցեղասպանության հետևողական ընթացքը։

 

Միջազգային հանրության լռությունն ու ոչ համարժեք արձագանքը շարունակում են նպաստել անպատժելիության մթնոլորտի խորացմանը։ Մինչդեռ մշակութային ժառանգության, սրբավայրերի և գերեզմանոցների նկատմամբ նման գործողությունները պետք է արժանանան հստակ քաղաքական, իրավական և բարոյական գնահատականի։ Երբ թիրախավորվում են զոհվածների գերեզմանները և ազգային հիշողության վայրերը, վտանգվում են ոչ միայն մեկ ժողովրդի իրավունքները, այլև համամարդկային այն արժեքները, որոնց վրա հիմնված է քաղաքակիրթ աշխարհի գոյությունը», - գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը։

 

Նշենք, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանն ամբողջությամբ ավերել կամ զգալի վնաս է հասցրել հետևյալ մշակութային - կրոնական օբյեկտներին: Ամբողջությամբ ավերվել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին (Սուրբ Հովհաննես Մկրտիչ)՝ 2024 թվականի ապրիլին, Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցն ամբողջությամբ ավերվել է, Քարինտակ գյուղն ամբողջությամբ քանդվել է բուլդոզերներով, ապամոնտաժվել են Ստեփանակերտի հուշարձաններն ու կիսանդրիները, այդ թվում ՝ Շառլ Ազնավուրի, Հովհաննես Այվազովսկու, Հովհաննես Թումանյանի և մարշալ Բաղրամյանի հուշարձանները։ Մեծ Թաղեր գյուղում ավերվել է Մարշալ Խուդյակովի թանգարանը ։ Այսօրվա դրությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ են մնում շուրջ 4000 հայկական մշակութային օբյեկտներ, այդ թվում ՝ ավելի քան 370 եկեղեցի և 119 հնագույն ամրոց:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Փաշինյանը իրատեսական է համարել 2027-23028 թվականներին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը։Փաշինյանը իրատեսական է համարել 2027-23028 թվականներին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելը։
Ռուսաստանի ԱԳՆ-ում ընդունել են Հայաստանի դեսպանինՌուսաստանի ԱԳՆ-ում ընդունել են Հայաստանի դեսպանին
Փաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստանի եւ ԵՄ համագործակցության օրակարգըՓաշինյանն ու Կուպմանը քննարկել են Հայաստանի եւ ԵՄ համագործակցության օրակարգը
Անվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևն իր առաջին մենահամերգով հանդես կգա ՀայաստանումԱնվանի դաշնակահար Դմիտրի Մասլեևն իր առաջին մենահամերգով հանդես կգա Հայաստանում
Հայաստանի ՔԿ նախագահը հաղորդել է կառավարող կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթի առկայության մասինՀայաստանի ՔԿ նախագահը հաղորդել է կառավարող կուսակցության նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթի առկայության մասին
IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար
«ՌեԱ»  փառատոնը կթեւակոխի չափահասության շեմը«ՌեԱ»  փառատոնը կթեւակոխի չափահասության շեմը
Երևանի և Սոֆիայի միջև նոր ավիաչվերթի գործարկումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Բուլղարիայի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերինԵրևանի և Սոֆիայի միջև նոր ավիաչվերթի գործարկումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Բուլղարիայի տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերին
ՔԿ նախագահը, հետեւելով Փաշինյանին, փորձել է արդարացնել ադրբեջանցի զինվորականի գործողությունները Շաքիի բնակչուհու նկատմամբՔԿ նախագահը, հետեւելով Փաշինյանին, փորձել է արդարացնել ադրբեջանցի զինվորականի գործողությունները Շաքիի բնակչուհու նկատմամբ
Լենինգրադի մարզում հանդիսավոր կերպով հուղարկավորել են ՀՄՊ տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի աճյունըԼենինգրադի մարզում հանդիսավոր կերպով հուղարկավորել են ՀՄՊ տարիներին Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանի աճյունը
Ռոբերտա Մեցոլա. Եվրոպական խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ առաջ մղելու համարՌոբերտա Մեցոլա. Եվրոպական խորհրդարանը կշարունակի սերտ համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ օրակարգն արդյունավետ առաջ մղելու համար
Հայաստանի դատախազները բարձրացնում են մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի մասինՀայաստանի դատախազները բարձրացնում են մասնագիտական գիտելիքները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացի մասին
Ընդդիմադիր․ Այսօր կալանավորված է ամբողջ ՀայաստանըԸնդդիմադիր․ Այսօր կալանավորված է ամբողջ Հայաստանը
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ԶՈՒ բարեփոխումների գործընթացում  փորձի փոխանակման շուրջՀայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են ԶՈՒ բարեփոխումների գործընթացում փորձի փոխանակման շուրջ
ՔԿ նախագահ․ Որոշ քննիչներ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և աշխատանքից ազատվում են ՝ չնայած աշխատավարձերի աճին և աշխատանքային պայմանների որակական բարելավմանըՔԿ նախագահ․ Որոշ քննիչներ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և աշխատանքից ազատվում են ՝ չնայած աշխատավարձերի աճին և աշխատանքային պայմանների որակական բարելավմանը
«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում
Սյունիքի մարզպետն ու Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՍյունիքի մարզպետն ու Իրանի գլխավոր հյուպատոսը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր
Լավրով․ ՌԴ-ն առաջիկայում Լավրով․ ՌԴ-ն առաջիկայում "3+3" ձևաչափով հանդիպում է ակնկալում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՍևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն
ՀԱԿ փոխնախագահ․ Բրիտանական The Critic ամսագրում քննադատել են Արեւմուտքին Հայաստանի իշխանություններին աջակցելու համար՝ ՀԱԵ նկատմամբ ճնշումների ֆոնինՀԱԿ փոխնախագահ․ Բրիտանական The Critic ամսագրում քննադատել են Արեւմուտքին Հայաստանի իշխանություններին աջակցելու համար՝ ՀԱԵ նկատմամբ ճնշումների ֆոնին
Ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրը կարեւոր հանգրվան է Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ հարաբերություններումՌազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրը կարեւոր հանգրվան է Հայաստանի եւ Խորվաթիայի միջեւ հարաբերություններում
Ռուսաստանի դեսպանը հանդիպել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորի հետՌուսաստանի դեսպանը հանդիպել է Ա. Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ռեկտորի հետ
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ОТА-ի շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել կողմնակալ խմբագրական քաղաքականությունը«Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել ОТА-ի շենքի դիմաց՝ պահանջելով դադարեցնել կողմնակալ խմբագրական քաղաքականությունը
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի «մամուլի ազատության գիշատիչների» անունները«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի «մամուլի ազատության գիշատիչների» անունները
Իրավաբանը բացատրեց, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը փորձում «Ալիևի Սահմանադրությունը» ներկայացնել բարենպաստ լույսի ներքոԻրավաբանը բացատրեց, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը փորձում «Ալիևի Սահմանադրությունը» ներկայացնել բարենպաստ լույսի ներքո
Նախարար. Աշխատանքներ են տարվում դատապարտվածների և կալանավորվածների համամասնությունը փոխելու ուղղությամբՆախարար. Աշխատանքներ են տարվում դատապարտվածների և կալանավորվածների համամասնությունը փոխելու ուղղությամբ
Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի մարզերում HayPass-ի 12 գրասենյակների բացման մասինՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկրի մարզերում HayPass-ի 12 գրասենյակների բացման մասին
Արենի համայնքին կվճարվի 5 միլիոն 251 հազար դրամի չափով փոխհատուցումԱրենի համայնքին կվճարվի 5 միլիոն 251 հազար դրամի չափով փոխհատուցում
Հայաստանն ու Մեքսիկան քննարկում են միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորություններըՀայաստանն ու Մեքսիկան քննարկում են միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները
Ընդդիմադիր գործիչ․ Փաշինյանը գիտի, որ խորհրդարանական ընտրություններում «պյուռոսյան հաղթանակ» է տարել, իսկ մյուս հաղթանակների ճանապարհը փակ էԸնդդիմադիր գործիչ․ Փաշինյանը գիտի, որ խորհրդարանական ընտրություններում «պյուռոսյան հաղթանակ» է տարել, իսկ մյուս հաղթանակների ճանապարհը փակ է
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունըՀայաստանն ու Վրաստանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը
Նոյեմբերի 4-ին Երևանի դատարանը կքննարկի գործարար Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցըՆոյեմբերի 4-ին Երևանի դատարանը կքննարկի գործարար Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցի հարցը
Նարեկ Կարապետյանը հոսպիտալում այցելել է այն կնոջը , որի վրա հարձակվել էր ադրբեջանցի զինվորՆարեկ Կարապետյանը հոսպիտալում այցելել է այն կնոջը , որի վրա հարձակվել էր ադրբեջանցի զինվոր
Հրազդան համայնքը կստանա 127 միլիոն 531 հազար դրամ, հայտնում է դատախազությունը։Հրազդան համայնքը կստանա 127 միլիոն 531 հազար դրամ, հայտնում է դատախազությունը։
Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը ժամանեց Հայաստան։Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը ժամանեց Հայաստան։
ՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀՀ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Համիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդՀամիկ Սայադյանը նշանակվել է Չինաստանում ՀՀ դեսպանությանը կից  ռազմական կցորդ
Զատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակովԶատուլին․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են օգտվել ՌԴ-ից՝ մի ճամբարից մյուսն իրենց անցման համար վճարելու նպատակով
"Ուժեղ Հայաստան" խմբակցության ղեկավարը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-չեխական հարաբերությունների վիճակը
Հայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր
Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել Սաղաթելյան. ձերբակալություններն ու սպառնալիքներն ընդդիմությանը չեն ստիպի աջակցել "ալիևյան սահմանադրությանը"
Հայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերըՀայաստանն ու Իրանը քննարկել են համագործակցության ակտիվացմանն ուղղված քայլերը
«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում
Բուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններումԲուլղարիայի գործող նախագահ Իլիանա Յոտովան հաղթել է ընտրություններում
Արդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչիցԱրդշինբանկի քարտապանները Նաիրիան խանութ-սրահներում կօգտվեն 15% զեղչից
Նոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելուՆոյեմբերը Հայաստանում ցուրտ է լինելու
"Հայաստան" խմբակցության ղեկավարը՝ Փաշինյանին․ ոչ մի ճնշում չի փոխի ընդդիմության դիրքորոշումը նոր սահմանադրության հարցի նկատմամբ
Կարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսումԿարծիք․ Ռուսաստանի ներգրավումը Թյուրքական պետությունների կազմակերպությունում կարող է բարձրացնել ԹՊԿ միջազգային կշիռը, բայց՝ ստիպել վերաբաշխել քաղաքական ազդեցությունը դրա ներսում
Հայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրելՀայաստանի ազգային գրադարանը և Ֆրանսիայի արվեստի պատմության ինստիտուտը համագործակցության մասին հուշագիր են ստորագրել
Մեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքինՄեղրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը փոխանցել է Բելառուսի Մոլոդեչնո քաղաքին
IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսերIDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր
ՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներումՀՀ փոխվարչապետ. Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կարող է շարունակվել TRIPP-ին առնչվող տարածքներում
ՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումըՀՀ վարչապետ. ՀՀ կառավարությունը սկսել է TRIPP նախագծի գործնական իրականացումը՝ սկսելով նախագծային աշխատանքների պատվիրումը
Քաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանումՔաղաքապետարանը վճռականորեն տրամադրված է պայքարել անօրինական կայանատեղիների դեմ՝ տուգանքներ, ավելի շատ քարշակներ և միավորների հանում
Հայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետոՀայաստանի Ներքին գործերի նախարարության երեք աշխատակիցներ ազատվել են աշխատանքից գերատեսչության կարգապահական կոմիտեի նիստից հետո
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է 36-ժամյա ջրամատակարարման անջատման մասին Երևանում և Կոտայքի մարզում։
ՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումըՀՀ վարչապետ. Առաջիկա ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունների համար ամենակարևոր խնդիրը կլինի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը
«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին«Ուժեղ Հայաստան»-ը հայտարարել է Ստեփանավանի տեղական ընտրությունների արդյունքների չեղարկմանը հասնելու մտադրության մասին
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով
«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով«Ուժեղ Հայաստան». Խորհրդարանում ծեծկռտուքը կազմակերպվել էր՝ հասարակության ուշադրությունը Փաշինյանի ձախողված արտաքին քաղաքականությունից շեղելու նպատակով
Զախարովան մեկնաբանել է Զախարովան մեկնաբանել է "իվանների" մասին Շիրակի մարզպետի աղմկահարույց գրառումը
Նիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-իցՆիկոլայ Բորդյուժան առաջարկեց Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից
Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետոՎիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է մի քանի դեսպանատների միջամտությունից հետո
Փորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջևՓորձագետ. Հայաստանին ժամանակն է հրաժարվել անորոշությունից և ընտրություն կատարել Արևմուտքի ու Արևելքի միջև
Հայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներինՀայաստանի ԱԳՄԱ նախարարը մեկնաբանել է երկրի վերադարձը ՀԱՊԿ շրջանակներում աշխատանքներին
Արցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալԱրցախի Հանրային խորհուրդը վրդովմունք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի վարքագծի վերաբերյալ
Լուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականինԼուկաշենկոն կոչ արեց Հայաստանին ստանձնել ԱՊՀ նախագահությունը 2029 թվականին
Դմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնինԴմիտրի Մեդվեդևը կանխատեսել էր Հայաստանի համար Ուկրաինայի նման ճակատագիր՝ երկրի արտաքին քաղաքականության փոփոխության ֆոնին
ՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներիցՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանում ցանկանում են ստիպել ռուս սեփականատերերին ազատվել ակտիվներից
Զախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներումԶախարովա․ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ռազմական համագործակցության ընդլայնման հեռանկարները՝ կապերի գույքագրման շրջանակներում
Թևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջԹևանյան. Հայաստանը, ինչպես Ուկրաինան և Մոլդովան, մտցվել է ԵՄ գլոբալ պատերազմի մեջ
Երևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունըԵրևանի քաղաքապետարանում քննարկում են քաղաքում valet-parking համակարգի ներդրման հնարավորությունը
Փորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն էՓորձագետ. Օկուպացված Արցախում օտարերկրյա դեսպանների ներկայությամբ հայկական մշակույթի «աղվանացումը» ցեղասպանություն է