Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 16:29
Արմինֆո. Նոյեմբերի 14-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանին։
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 16:18
Արմինֆո. ԵԽԽՎ 107 պատգամավոր ներկայացնող «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորը մտահոգություն հայտնելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ։ Այդ մասին ասվում է «Ուժեղ Հայաստանի» ֆեյսբուքյան էջում հրապարակած հաղորդագրությունում։
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 16:16
Արմինֆո. Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին առաջարկել է նախաձեռնել գերիների ազատ արձակման հարցով եռակողմ բանակցային հանձնախմբի ստեղծում: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 15:29
Արմինֆո. Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 15:22
Արմինֆո. Հայաստանում կրթության և գիտության զարգացումը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման և մարդկային ներուժի ամրապնդման կարևորագույն նախապայման: Այd մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ՝ ելույթ ունենալով հայ-ռուսական կրթական երկրորդ համաժողովում:
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 14:04
Արմինֆո. "Վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք կհասնենք Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման", - Դուբլինում ելույթի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 13:33
Արմինֆո. Գերիների ազատ արձակման հարցը լուծելու համար մենք պետք է ամրապնդենք խաղաղությունը։ Այդ մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Դուբլինում ելույթի ժամանակ։
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 12:47
ԱրմԻնֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Կամբոջա։
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 12:34
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրեր միջոցառման շրջանակում պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Այցի շրջանակում նախարարը հանդիպել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Բորիսովնա Լյուբիմովային։
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 11:55
Արմինֆո. Դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք անգամ կայցելի Ռուսաստան։ Այդ մասին նա հաղորդել է Դուբլինում իր ելույթի ժամանակ։
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 11:44
Արմինֆո. Համաձայն ՀՀ ԶՈՒ 2026 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի՝ նոյեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ անցկացվել է ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաք։
|
Շաբաթ, 14 Նոյեմբերի 2026, 11:42
Արմինֆո. ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-13-ը Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին։
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 20:53
Արմինֆո. Ռուսաստանի մշակույթի նախարար Վալերի Ֆալկովը Ռուս-հայկական երկրորդ գիտակրթական համաժողովի շրջանակներում ներկայացրել է Հայաստանի հետ գիտակրթական փոխգործակցության առանցքային առաջնահերթությունները:
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 20:21
Արմինֆո. Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականների երկրպագուները Երեւանում ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի հանդիպման ժամանակ հարգանքի տուրք են մատոուցել իրենց ժողովուրդների պատմական հիշողությանը՝ Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտի տրիբունաներում պարզելով խորհրդանշական ուղերձներով պաստառներ:
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 20:09
Արմինֆո. Հավատարիմ մնալով ճկուն և ժամանակակից ֆինանսական լուծումներ առաջարկելու իր նպատակին՝ IDBank-ը TOON EXPO.Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայանում է հիփոթեքային վարկավորման հատուկ առաջարկներով:
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 20:05
Արմինֆո.IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին։ Միջոցառման շրջանակում Բանկն այցելուներին է ներկայացրել ինչպես անշարժ գույքի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանն ուղղված լուծումներ, այնպես էլ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը, որը փոխում է խոշոր ծավալի արտարժույթի փոխանակման պատկերացումները։
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 19:57
Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը, ում որոշմամբ կալանավորվել էր բանտում մահացած "Ուժեղ Հայաստան" կուսակցության Ստեփանավանի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը, ինքնաբացարկ է հայտնել:
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 19:42
Արմինֆո.Եվրոպական միությունը (ԵՄ) Հայաստանին է փոխանցել ականազերծման երկրորդ մեքենան՝ ավելի կոմպակտ MV - 4 մոդելը:
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 19:40
Արմինֆո.Հայաստանի խորհրդարանի փոխնախագահներ Հայկ Կոնջորյանը եւ Արամ Վարդեւանյանը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշի հետ հանդիպմներում քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր:
|
Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2026, 18:14
Արմինֆո.Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի թեկնածու, Հայաստանի մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը հրապարակել է բարեփոխումների իր ծրագիրը ՝ ստանձնելով անձնական պարտավորություն. եթե ընտրվելուց հետո չկատարի իր խոստումները, ապա երկրորդ ժամկետի համար չի առաջադրվի: Նրա աշխատանքը կգնահատվի ԱՀԿ Գործադիր խորհրդի կողմից նշանակված անկախ փորձագետների կողմից: Այդ մասին թեկնածուն հաղորդել է Facebook-ի իր էջում։
|