Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 16:11
Արմինֆո.Ակբա բանկը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ նոր համագործակցությամբ 100 միլիոն եվրո կուղղի Հայաստանում գործող բիզնեսների զարգացմանը, ընդ որում՝ ֆինանսավորման 50 միլիոն եվրոյի ռիսկը կկրի ՎԶԵԲ-ը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ EFSD+ ծրագրի շրջանակում:
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 15:19
Արմինֆո.Հայաստանի իշխանությունների խաղաղության օրակարգն այն օրակարգն է, որը Հայաստանին առաջարկում է Ադրբեջանը։ Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 14:56
Արմինֆո. Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հասել է ամենաբարձր մակարդակին հենց Հայաստանի գործող իշխանությունների օրոք։ Այդ մասին մայիսի 7 - ին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը, խոսելով այն մասին, թե որ երկրների հետ է իրենց քաղաքական ուժը մտադիր համագործակցել:
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 11:06
Արմինֆո. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Սերբիայի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով նախարար Տատյանա Մացուրայի հետ:
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 11:02
Արմինֆո. Ընտրական իրավունքից զրկված արցախցիներին Սամվել Կարապետյանի "Ուժեղ Հայաստան" կուսակցությունից կաշառք ստանալու կասկածանքով հարցաքննության են կանչել ՀՀ քննչական կոմիտե (ՔԿ): Այդ մասին Facebook-ի ուղիղ եթերում հաղորդել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 10:51
Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում մասնակցում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված մասնակի համաձայնագրի կառավարման խորհրդի հանդիպմանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության մշակութային ժառանգության պահպանության և զարգացման բաժնի պետ Լիլիթ Պողոսյանը և Մշակույթի զարգացման հիմնադրամի տնօրենի ժ/պ Կարեն Ավետիսյանը:
|
Հինգշաբթի, 7 Մայիսի 2026, 10:47
Արմինֆո. Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Եվրասամմիթ չէր՝ Եվրատեսիլ էր։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 21:40
Արմինֆո.The cooperation between Kazakhstan and Armenia and its impact on strengthening regional stability was the primary topic of an expert roundtable held today in Yerevan. The event featured prominent Armenian and Kazakh political scientists, economists, and diplomats and was organized by the Armenian
Association of Political Scientists and the Embassy of the Republic of Kazakhstan in Armenia.
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 18:07
Արմինֆո. Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի Եվրոպայի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ՝ քննադատելով Եվրամիությանը Արցախի հարցի մասին չհիշատելու համար: ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարությունում ասվում է․
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 15:44
Արմինֆո. ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:55
Արմինֆո. Ամերիաբանկը և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD Group) դուստր ձեռնարկություն Proparco-ն ստորագրել են 75 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր: Պայմանագիրը, որն ստորագրվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում, նպատակ ունի աջակցելու Հայաստանի գյուղատնտեսությանը, ինչպես նաև միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրություններին (ՄՓՄՁ):
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:42
Արմինֆո. Հայաստանի ներկայիս իշխանությունները սուտ տարածելու համար չեն խորշում օգտագործել անգամ Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) հնարավորությունները, որը ֆինանսավորվում է պետության կողմից։ Այդ մասին Facebook-ի իր էջում հայտարարել է "ուժեղ Հայաստան" կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 14:27
Արմինֆո. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը պատմել է Երևան կատարած այցի մասին: "Երեւանյան համաժողովի շրջանակներում մենք ԵՄ, Վրաստանի եւ Ադրբեջանի բարեկամների, ինչպես նաեւ կարգավորման գործընթացի իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանի հետ մասնակցեցինք "Բեկումնային պահ Հարավային Կովկասում. խաղաղության եւ համագործակցության ակնկալիքներ" թեմայով պանելային քննարկմանը եւ ներկայացրեցինք մեր կարծիքները", - գրել է թուրք դիվանագետը Twitter-ի (X) իր էջում:
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 13:11
Արմինֆո.Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը խրախուսում է Հայաստանի հրաժարումը Ռուսաստանի "կայսերական" հովանավորությունից, ինքն իրեն պահում է որպես իր երկրի կայսերական անցյալի ժառանգորդ՝ ցանկանալով "բոլորին սովորեցնել"։ RTVI-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռուսսատանի Պետդումայի ԱՊՀ գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Այդ մասին նյութը հրապարակված է "Լազարյան ակումբի" պաշտոնական էջում:
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 12:39
Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իջևանում և Վանաձորում UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման և վերակառուցման ծրագրերով զբաղվող միջազգային «ՎենյուԷրա հոլդինգ» կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ ընկերության գլխավոր տնօրեն Յան Յենցայի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
|
Չորեքշաբթի, 6 Մայիսի 2026, 11:59
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Միսաք Մանուշյանի անվան պուրակ, որտեղ բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» խորագրով նոր հանրային խաղահրապարակ։ Վարչապետը ծանոթացել է ստեղծված պայմաններին։
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 20:08
Արմինֆո. Հայաստանի Քննչական կոմիտեն ձեռնամուխ է եղել Վեդի համայնքում անչափահաս աղջիկների նկատմամբ սեռական բռնություն դեպքի քննությանը: Այսօր ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը հրապարակել է հաղորդագրություն, որում ասվում է.
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 17:57
Արմինֆո.Ժողովրդավարության և ընտրական աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) Եվրոպայի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Սամ վան դեր Շտակը, ծրագրի ղեկավար Նանա Կալանդաձեն և IDEA Հայաստանի ծրագրի ղեկավար Ռենատա Լենովսկին մայիսի 5-ին հյուրընկալվել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում: Այդ մասին ասվում է ԿԸՀ-ի հաղորդագրությունում։
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 17:49
Արմինֆո. Երեւանն ու Բրյուսելը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի արդյունքների վերաբերյալ: Հայաստանի կառավարության հրապարակած հայտարարությունը բաղկացած է 44 կետից։
|
Երեքշաբթի, 5 Մայիսի 2026, 17:45
Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանի կողքին չէր 2020 թվականին, երբ նա բախվում էր աննախադեպ մարտահրավերների:
|