Հայ դպրոցականները բրոնզե մեդալներով են վերադարձել Կենսաբանության միջազգային օլիմպիադայից
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:39

Արմինֆո.Սոչի քաղաքի «Սիրիուս» դաշնային տարածքում անցկացված Կենսաբանության II միջազգային բաց օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 5 բրոնզե մեդալ:

Նարեկ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի փաստաթղթերում առկա եղել «ՌԴ ԱԴԾ ՏԿ» (ИЦ ФСБ) նշումը
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:13

Արմինֆո.«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը պարզաբանել է, թե ինչու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաթղթերում առկա եղել «ՌԴ ԱԴԾ ՏԿ» (ИЦ ФСБ — Տեղեկատվական կենտրոն) նշումը։

Թաթոյանը հերքում է. «Միասնության թևեր» կուսակցությունը որևէ արտաքին աղբյուրից, առավել ևս՝ Ռուսաստանից, ֆինանսավորում չի ստանում
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 12:06

Արմինֆո.«Միասնության թևեր» կուսակցությունը որևէ արտաքին աղբյուրից, հատկապես՝ Ռուսաստանից, ֆինանսավորում չի ստանում։ Այս մասին հայտարարել է կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը՝ արձագանքելով «Անկախ դիտորդ» կազմակերպության հայտարարությանն այն մասին, թե «Միասնության թևեր»-ը ֆինանսավորում է ստացել ՌԴ-ից։

Մայր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամը խենթություն է անվանել իրավապահ մարմինների փորձերը՝ իրեն ներգրավելու Անդրանիկ Թևանյանի «զավեշտալի գործում
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 11:41

Արմինֆո.«Մայր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արեգնազ Մանուկյանը կատարյալ խենթություն է անվանել իրավապահ մարմինների փորձերը՝ իրեն ներգրավելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ «պետական դավաճանության և լրտեսության» փաստով հարուցված զավեշտալի գործում։

Կարծիք. Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու առաջնահերթություն՝ TRIPP նախագիծը և Իրանի վրա ճնշումը
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 11:38

Արմինֆո.Ամերիկյան օրակարգը Հարավային Կովկասում ունի երկու առաջնահերթություն՝ TRIPP նախագիծը և Իրանի վրա ճնշումը

ՀՀ ԿԸՀ-ն չեղարկել է «Ալյանս» կուսակցության գրանցումը
 Երեքշաբթի, 26 Մայիսի 2026, 10:44

Արմինֆո.Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) չեղարկել է Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։

Ուրիխանյանի կուսակցությունը դուրս է գալիս ընտրապայքարից
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 20:54

Արմինֆո.  Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Տիգրան Ուրիխանյանի գլխավորած  "Ալյանս" առաջադիմական ցենտրիստական կուսակցության գրանցումը չեղյալ հայտարարելու հարցով բաց նիստ կանցկացնի:

Հայաստանում կընթանան Եվրոպական հնագիտության օրեր
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 18:36

Արմինֆո.  Հունիսի 12-14-ը Հայաստանում կիրականացվի «Եվրոպական հնագիտության օրեր» միջոցառումը։

Թալին համայնքի ղեկավարն սպառնացել է արցախցի փախստականին, ով հրաժարվել է լսել  իշխող ուժի նախընտրական ծրագիրը
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 18:13

Արմինֆո. Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը սպառնացել է 9 երեխաների մայր արցախցի փախստականին, ով հրաժարվել է ծանոթանալ իշխող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության նախընտրական ծրագրին: Սոցիալական ցանցերի հայկական հատվածում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես նախընտրական քարոզարշավի շրջանակներում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության մի խումբ ակտիվիստներ Սափեյանի գլխավորությամբ մտել են արցախցի փախստականի տան բակի տարածք:

Գլխավոր դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ ընտրական գործընթացում առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 17:40

Արմինֆո.  Դատախազությունում կգործի թեժ գիծ՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների մասին տեղեկացնելու նպատակով։

Իվետա Տոնոյան․ ԲՀԿ փաստաբանական թիմը մտադիր է հայց ներկայացնել ՀՀՀ դեմ ՝ Ծառուկյանի հասցեին հնչեցրած վիրավորանքների համար
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 17:37

Արմինֆո. "Բարգավաճ Հայաստան" կուսակցության փաստաբանական թիմը մտադիր է դատական հայց ներկայացնել Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ (ՀՀՀ)՝ քաղաքական ուժի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հասցեին զրպարտություն տարածելու և վիրավորական արտահայտությունների համար: Այդ մասին մայիսի 25-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։

Ռոբերտ Քոչարյան. ԱՄՆ-ը մեկ շահ ունի Հայաստանում․ վերահսկողության տակ առնել Իրանի հետ սահմանը և ցավ պատճառել Ռուսաստանին
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 16:51

Արմինֆո.  ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան նախընտրական քարոզարշավի մի մասն է, որը նպատակ ունի վերահսկողության տակ վերցնել Իրանի սահմանը և հերթական անգամ ցավ պատճառել Ռուսաստանին: Նման կարծիք է հայտնե լ ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ Վայոց ձորի մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից դիմել է հայ ժողովրդին. Հիշեք, Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 14:54

Արմինֆո. Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը հայ ժողովրդին է դիմել  Բաքվի բանտից, որտեղ ապօրինաբար գտնվում է 2023 թվականի սեպտեմբերից՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումից հետո։

«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 14:25

Արմինֆո.Հայաստանում հինգերորդ սերնդի բջջային կապի ցանցերի ակտիվ ընդարձակման ֆոնին արձանագրվել է զեղծարարների ակտիվության աճ՝ շահագործելով քաղաքացիների տեխնոլոգիական անտեղյակությունը։ Զեղծարարները, ներկայանալով որպես հեռահաղորդակցման կազմակերպությունների աշխատակիցներ, առաջարկում են «թարմացնել կարգավորումները» կամ «ակտիվացնել 5G» հեռախոսի հրամանների միջոցով։

Ամերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակով
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 13:52

Արմինֆո.Ամերիաբանկը և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) կնքել են մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), այդ թվում՝ կանանց կողմից ղեկավարվող բիզնեսների ֆինանսավորման հասանելիությունն ընդլայնելու և կանաչ ներդրումների ծավալն ավելացնելու նպատակով։

Սերժ Թանկյան. «SOAD-ի համերգը Երևանո՞ւմ. կարծես թե ինչ-որ շփոթմունք է առաջացել»
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 13:10

Արմինֆո.System Of A Down (SOAD) պաշտամունքային ռոք խմբի առաջնորդ Սերժ Թանկյանը հերքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ավելի վաղ արված հայտարարությունը՝ Երևանում խմբի համերգի անցկացման վերաբերյալ։

"Ուժեղ Հայաստան" կուսակցությունը ցանկանում է երկրում կիրառել «Սաֆարովի դեմ օրենքը»
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 13:05

Արմինֆո.Եթե Փաշինյան-Ալիև տանդեմին հաջողվի իրականացնել 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի ծրագիրը, «Ուժեղ Հայաստան» կուսակցության տնտեսական ծրագիրը կհայտնվի վտանգի տակ»։ Այս մասին իր հայտարարության մեջ նշել է կուսակցության առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Ծառուկյան. Եթե Փաշինյանն այդքան համարձակ է, թող հայ ժողովրդին վերադարձնի Սյունիքում Ադրբեջանի կողմից զավթված տարածքները
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 11:51

Արմինֆո.«Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդքան համարձակ է, թող ազատագրի և հայ ժողովրդին վերադարձնի Սյունիքի ռազմավարական դիրքերը, որտեղ այսօր ադրբեջանցիներն իրենց զորամասերն են տեղակայել»։ Այս մասին Արմավիրի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

ԱԺԲ. Պետական լծակներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման միջոց Հայաստանում նախընտրական փուլում
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 11:45

Արմինֆո.Պետական լծակներն օգտագործվում են որպես քաղաքական ճնշման միջոց Հայաստանում նախընտրական փուլում. այսպիսի կարծիք ունեն «Ազգային ժողովրդավարական բևեռ» (ԱԺԲ) խորհրդում։

Փաշինյան. Ամենաուշը երկու տարի անց Հայաստանը կհասնի ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի
 Երկուշաբթի, 25 Մայիսի 2026, 11:35

Արմինֆո.Ամենաուշը երկու տարի անց կավարտվի Հայաստանի և Եվրոպական միության (ԵՄ) միջև վիզաների ազատականացման գործընթացը ։ Այս մասին Շիրակի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով