Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնի խորհրդականը հայկական կողմի հետ քննարկել է պարսկերենի դասավանդման ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 12:06

Արմինֆո.Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի խորհրդական Մոհամմադ Ասադի Մովահեդը և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը քննարկել են երկու երկրների միջև կրթական համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է ԵԱՀԿ արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերում կառուցողական ներդրում կատարելու Երեւանի պատրաստակամության մասին
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 11:46

Արմինֆո.  Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը «Save Armenia» կազմակերպության պատվիրակության հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցեր
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 10:35

Արմինֆո.Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Save Armenia» («Փրկենք Հայաստանը») կազմակերպության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն դոկտոր Փոլ Մյուրեյի գլխավորությամբ:

Հայաստանի ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության ներկայացուցչի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
 Հինգշաբթի, 18 Հունիսի 2026, 09:57

Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը բանակցություններ է վարել ԵԱՀԿ-ում շվեյցարական նախագահության հատուկ աշխատանքային խմբի ղեկավար Մյուրիել Պենևերի հետ:

Հարկայինները ստուգում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունները
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 20:43

Արմինֆո.  Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցներն այսօր առավոտից "ռեյդեր" են կազմակերպել հայ խոշոր գործարար, "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունների ուղղությամբ: Ինչպես հաղորդում են հայկական ԶԼՄ-ները, հարկայիններն այցելել են առնվազն 10 օբյեկտ, խուզարկություններ են կատարել "Օնիրա Ակումբ" ընկերությունում, որի կազմում են "Փարավոն" համալիրը, "Մուլտի Գրանդ" հյուրանոցը եւ այլն: Խուզարկություններ են կատարվել նաև Ծաղկաձորում Ծառուկյանին պատկանող հյուրանոցներում, ինչպես նաև "Արարատցեմենտ" ընկերությունում և այլ ձեռնարկություններում: Առգրավվել են փաստաթղթեր, համակարգիչներ, լիովին կաթվածահար է եղել կոլեկտիվների աշխատանքը։

Փաշինյան․ Իշխանությունը կիրացնի գյումրեցիների  մանդատն  արտահերթ ընտրություններ անցկացնելու համար
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 18:24

Արմինֆո. Գյումրեցիներն, առաջին հերթին, իրենց քվեարկությամբ իրենց վերաբերմունքն արտահայտեցին ՏԻՄ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ: Այդ մասին հունիսի 17-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։

Փաշինյանը խոստացել է "ջախջախել" ընտրակաշառքի հետ կապված քաղաքական ուժերին
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:59

Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը հաղթահարել է տարածաշրջանային բոլոր սպառնալիքները և կառավարում է դրանք, իսկ միակ սպառնալիքը մնում է "պատերազմի եռագլուխ կուսակցության և նրա պոչերի" գործունեությունը։ Այդ մասին հունիսի 17-ին Ազգային ժողովում հայտարարել է ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության ժամի ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։

Փաստաբան․ ԿԸՀ-ը բավարարել է Դավիթ Ղազինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու մասին Գլխավոր դատախազության միջնորդությունը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 17:29

Արմինֆո.  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) բավարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և հետագայում կալանավորելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազության երկու միջնորդությունները: Այդ մասին ԿԸՀ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հաղորդել է փաստաբան, "Ուժեղ Հայաստան" դաշինքի անդամ Արամ Վարդևանյանը:

Freedom Broker Armenia-ն շարունակում է աջակցել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաջողությանը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 16:08

Արմինֆո.Freedom Broker Armenia-ի հետևողական աջակցությամբ ավարտվեց 2026 թվականի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ ևս մեկ անգամ հաստատելով, որ մշակույթի ոլորտում կայուն գործընկերությունը կարող է իրական ազդեցություն ունենալ երիտասարդ տաղանդների զարգացման և մշակութային նախաձեռնությունների առաջխաղացման գործում։

Փաստաբան. ԿԸՀ-ն քննարկում է Դավիթ Կազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը մի ձայնագրության հիման վրա, որը նրա հետ ուղղակի կապ չունի
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 14:21

Արմինֆո. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննարկում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Դավիթ Կազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը մի գործի հիման վրա, որը նրա հետ ուղղակի կապ չունի։

«Ժառանգություն». Հայաստանի ընդդիմությանը կոչ է արվում հանդես գալ միասնական ճակատով և թույլ չտալ Հայաստանի իշխանությունների հերթական քայլերը Հայրենիքը հանձնելու ուղղությամբ
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 13:38

Արմինֆո.«Ժառանգություն» կուսակցությունը երկրի ապագայով մտահոգ ընդդիմադիր ուժերին կոչ է արել ձևավորել ընդհանուր օրակարգ և միասնական ճակատ՝ իշխանության դեմ պայքարում, որպեսզի թույլ չտրվի Հայրենիքը հանձնելու հերթական քայլերի իրականացումը։ Այս մասին ասված է կուսակցության հայտարարության մեջ, որը Facebook-ի իր էջում տարածել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Հայաստանում կհայտնվի ևս մեկ տոնական օր՝ Նավասարդը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 13:31

Արմինֆո. Հայաստանում կհայտնվի ևս մեկ տոնական օր՝ Նավասարդը։ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում քննարկում է «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Հայ փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 7-ամյա աղջկա մարմինը, նրա 13-ամյա քրոջ որոնումները շարունակվում են
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 11:00

Արմինֆո.Հայ փրկարարները հունիսի 17-ին, ժամը 9:30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 7-ամյա Նարե Մարտիրոսյանի մարմինը:

Արցախի մշակութային ժառանգության պաշտպանը Մոսկվային կոչ է արել արձագանքել օկուպացված ԼՂՀ-ում Ադրբեջանի կողմից Հայրենական մեծ պատերազմի հուշարձանների ոչնչացմանը
 Չորեքշաբթի, 17 Հունիսի 2026, 10:08

Արմինֆո. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը պաշտոնական նամակներ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պաշտպանության հարցերում Մոսկվայի դիրքորոշման վերաբերյալ։

Հայաստանն ու Գանան երկկողմ հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն են հայտնել
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 21:08

Արմինֆո.  Գանայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանն (նստավայրը՝ Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել Գանայի Հանրապետության նախագահ Ջոն Դրամանի Մահամային։

GRECO-ն բարձր է գնահատել Հայաստանի կողմից ՆԳՆ համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումը
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 20:28

Արմինֆո.  Կոռուպցիայի դեմ պայքարի Եվրոպայի խորհուրդը (GRECO) բարձր է գնահատել Հայաստանի կողմից Ներքին գործերի նախարարության համակարգում հակակոռուպցիոն հանձնարարականների կատարումը: Այդ մասին հայտարարվել է Ստրասբուրգում GRECO պետությունների խմբի 103-րդ լիագումար նիստի ժամանակ։

Գլխավոր դատախազության դիմումը ԿԸՀ-ին օդանավակայանում "ապօրինության" շարունակությունն է. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 20:03

Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազության դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինությունների շարունակությունն է: Այդ մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի հայտարարությունում:

Հայ դպրոցականները 8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալ են նվաճել Կիրառական կենսաբանության 6-րդ միջազգային օլիմպիադայում
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 20:01

Արմինֆո.  Ինդոնեզիայի Բալի քաղաքում անցկացվել է Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադան (IABO), որի եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ 7 ուսումնական հաստատություններ ներկայացնող 27 աշակերտներ։

Գլխավոր դատախազությունը դիմել է ԿԸՀ ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնության համար
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 19:12

Արմինֆո. ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու համար համաձայնություն տալու միջնորդությամբ: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են Գլխավոր դատախազությունից:

Քաղաքագետ․ Մինչ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել Հայաստանի տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու նախագիծը
 Երեքշաբթի, 16 Հունիսի 2026, 17:30

Արմինֆո.  Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության և թոշակների բարձրացման մասին, Բաքվում շարունակում են առաջ տանել, այսպես կոչված, "Արևմտյան Ադրբեջանի" նախագիծը (Հայաստանի ինքնիշխան տարածքներն ադրբեջանցիներով բնակեցնելու-խմբ.): Այդ մասին Facebook-ի իր էջում ահազանգում է քաղաքագետ Կարեն Իգիթյանը:




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով