Դատարանը փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անդամի խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 17:16

Արմինֆո. Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, փոխել է արցախցի լեգենդար հետախույզ, «Ուժեղ Հայաստանի» անվտանգության թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանի (Կանդազ) խափանման միջոցը՝ սահմանելով տնային կալանք։ Համապատասխան որոշումը կայացվել է հունիսի 25-ի նիստում։ Հայաստանի դատարանը նրա նկատմամբ կիրառել է նաև երկրից չհեռանալու մասին ստորագրություն։

Վարդևանյան․ Հայաստանում ընտրական գործընթացների ընթացքում ավելի քան 200 մարդ  եղել է մեղադրյալի կարգավիճակում 
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 16:12

Արմինֆո. Հայաստանում ընտրական գործընթացների ընթացքում քրեական վարույթներ են հարուցվել 258 անձի նկատմամբ, այսինքն, ավելի քան 200 մարդ եղել է մեղադրյալի կարգավիճակում: Այդ մասին  մամլո ասուլիսում հայտարարել է "Ուժեղ Հայաստան" դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը,  ներկայացնելով խորհրդարանական ընտրությունների կազմակերպման ընթացքում, քվեարկության օրը և արդյունքների հրապարակումից հետո արձանագրված խախտումները:

Ժամանակն է, որպեսզի հարավկովկասյան երկրները Հարավային Կովկասի մասին մտածեն որպես մեկ ընդհանուր տարածաշրջանի. Փաշինյան
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 15:38

Արմինֆո. Ակնհայտ է, որ TRIPP («Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագծով Հայաստանը ինտեգրվում է տարածաշրջանային բոլոր նախագծերին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կոնվերս Բանկը ներկայացրել է կանանց հզորությունների զարգացման ոլորտում փորձը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 13:45

Արմինֆո.Կոնվերս Բանկի Համապատասխանության ապահովման բաժնի ESG նախագծերի ներդրման և զարգացման պատասխանատու Լիանա Վարդումյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կանանց հզորությունների զարգացման սկզբունքների (Women’s Empowerment Principles – WEPs) շրջանակում կազմակերպված «Gender-Smart Finance: Concepts, Tools, and Impact» թեմայով տարածաշրջանային աշխատաժողովին։

JICA-ի պատվիրակությունը հայկական կողմի հետ քննարկել է Սևանա լճի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 13:41

Արմինֆո.Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) պատվիրակությունը Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ քննարկել է Սևանա լճի և հարակից էկոհամակարգերի պահպանության ոլորտում համագործակցության հեռանկարները։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 13:26

Արմինֆո. Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկել է վերանորոգման աշխատանքների երկրորդ փուլը։ Ինչպես հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը, գերատեսչության ղեկավար Ժաննա Անդրեասյանն այցելել է հուշահամալիր՝ տեղանքը զննելու և աշխատանքների ընթացքին ծանոթանալու համար։

Երևանի քաղաքապետարանը կատաղի պայքար է մղում Արցախի Հանրապետության դրոշի դեմ. ՀՅԴ երիտասարդական միության երկու անդամ բերման է ենթարկվել
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 11:57

Արմինֆո. ՀՅ Դաշնակցության (ՀՅԴ) երիտասարդական միության երկու անդամ բերման են ենթարկվել Երևանի Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշը վերադարձնելու փորձի համար։

Զատուլին. ներկա քաղաքականության շարունակման դեպքում Մոսկվայի հետ նախկին հարաբերությունները պահպանելու Երևանի հույսերը դատարկ են
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 11:52

Արմինֆո.Ներկա քաղաքականության շարունակման դեպքում Մոսկվայի հետ նախկին հարաբերությունները պահպանելու Երևանի հույսերը դատարկ հույսեր են։ Նման կարծիք նախօրեին կայացած «Պրիմակովյան ընթերցումներ» փորձագիտական ֆորումի շրջանակներում հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Մեծ Բրիտանիայի Հայ ազգային կոմիտե. Ադրբեջանն օգտագործում է հայ գերիներին Արցախից տեղահանվածների վրա ճնշում գործադրելու համար
 Հինգշաբթի, 25 Հունիսի 2026, 11:22

Արմինֆո. Ադրբեջանն օգտագործում է հայ գերիներին և պատանդներին՝ Արցախի ամբողջ բռնի տեղահանված բնակչությանը ազդանշան ուղարկելու համար, որ վերադարձը, արժանապատվությունն ու արդարությունը կպատժվեն: Այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի Հայ ազգային կոմիտեի հայտարարության մեջ։

Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիս
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 19:14

Արմինֆո. Առցանց գնումներն այսօր վաղուց արդեն սովորական երևույթ են դարձել։ Մի քանի հպումով կարելի է պատվիրել սպորտային կոշիկներ, հագուստ, աքսեսուարներ կամ ցանկացած այլ ապրանք աշխարհի տարբեր երկրների խանութներից։ Սակայն հաճելի է, երբ գնումները ոչ միայն հարմար են, այլև ավելի շահավետ։

Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիք
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 18:56

Արմինֆո.  Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) և ՀՀ Կենտրոնական դեպոզիտարիայի վերջին մրցանակաբաշխությունում Կոնվերս Բանկն արժանացել է ընդհանուր առմամբ 5 մրցանակի:

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 17:18

Արմինֆո. Միջոցառումների տոմսերի վաճառքի Eventhub հարթակն ընդլայնում է հնարավորությունները` տեղական շուկայի գնորդների և միջոցառումների կազմակերպիչների համար հասանելի դարձնելով եվրոպական շուկան:

Ընդդիմադիր․ վստահություն չի կարող լինել այնտեղ, որտեղ ընտրական գործընթացի առանցքային հատվածը մնում է ստվերում և թաքուն
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 16:12

Արմինֆո.  Ընտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով, ևս 17.000 ընտրողներ քվեարկել են փակ ցուցակներով, որոնց նկատմամբ հանրային վերահսկողություն չի իրականացվել։ Խոսքը մոտ 100.000 քվեի մասին է, որոնց շուրջ մինչ օրս առկա են հիմնավոր հարցեր (8-9%)։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Ուժեղ Հայաստան" կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանը, հավելելով, որ հենց այդ տարբերությունն էլ որոշել է իշխանության ճակատագիրը։

Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի ֆիլմն ընդգրկվել է"Ոսկե ծիրանի" միջազգային մրցութային ծրագրում
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 15:58

Արմինֆո. "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնը ներկայացրել է լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթի ծրագիրը:

Փաստաբան․ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 14:30

Արմինֆո."ՀայաՔվե" միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ): Այդ մասին իր «Ֆեյսբուքի» իր էջում հաղորդել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

Կրեմլ. Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկում
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 14:28

Արմինֆո.Հայաստանի ղեկավարությունն այսօր կանգնած է խաչմերուկում և խոսում է իր երկրի զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին։

Միջազգային իրավունքի մասնագետը՝ ՄԻԵԴ-ի առաջին որոշման մասին. Միայն դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել իր գործած հանցագործությունները
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 14:25

Արմինֆո. 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ կապված գործերով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումը կարևոր է նրանով, որ հենց դատական ակտը կարող է խանգարել Ադրբեջանին լեգիտիմացնել ռազմական ագրեսիայի ընթացքում գործած հանցագործությունները։

ANCA. Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» համաձայնագիրը Վաշինգտոնում ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն է
 Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026, 11:14

Արմինֆո. Այսօր Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարի հայտարարված այսպես կոչված «խաղաղության» համաձայնագիրը ներկայացվում է որպես առաջընթաց, մինչդեռ իրականում դա Արցախում Ադրբեջանի էթնիկ զտումների ամրագրումն է։

Հայաստանը և Ջիբութին ՄԱԿ-ում հակամարտությունների կանխարգելման հարցերին նվիրված միջոցառում են անցկացրել
 Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 20:42

Արմինֆո.  ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը Ջիբութիի մշտական ներկայացուցչության և ՄԱԿ-ի Ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի (OSAPG) հետ համատեղ կազմակերպել էր "Գործընկերություն ՝ խաղաղաշինությանը կանխարգելիչ մեխանիզմների ինտեգրման համար. քաղաքականությունից դեպի պրակտիկա" թեմայով միջոցառում: Միջոցառումն անցկացվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության շաբաթվա շրջանակներում։

Ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը Հայաստանի ներքին քաղաքականությանը և ընտրական գործընթացին արտաքին միջամտությունն էր. ԱԺ փոխխոսնակ
 Երեքշաբթի, 23 Հունիսի 2026, 19:35

Արմինֆո. Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների գլխավոր առանձնահատկությունը երկրի ներքին քաղաքականությանն ու ընտրական գործընթացին արտաքին միջամտությունն էր: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ հունիսի 23 - ին Ստրասբուրգում ելույթ ունենալով ԵԽԽՎ ամառային նստաշրջանում։




Մեկնաբանվողներ
Զատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքումԶատուլինը ծանր ժամանակներ է կանխատեսում Հայաստանի համար՝ Փաշինյանի կուրսով շարժումը շարունակելու դեպքում
TRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. ՓաշինյանTRIPP նախագիծը չի անցնում և չի անցնելու Իրանի կարմիր գծերը. Փաշինյան
Վարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջՎարդևանյան․ Միջազգային հանրությունը կոնսենսուսի է հասել Հայաստանում քաղաքական հետապնդումների շուրջ
Հայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծինՀայաստանի արդարադատության փոխնախարարը հրաժարվել է մեկնաբանել Ադրբեջանի և Թուրքիայի արձագանքը ՀՀ նոր սահմանադրության նախագծին
Ռուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունըՌուսաստանի մի շարք քաղաքներում ադրբեջանական լոբբիի ճնշման ներքո չեղարկվել է «Մոնտե» ֆիլմի ցուցադրությունը
Թուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումըԹուրք դիվանագետը պատմական է համարել Հայաստանի նոր սահմանադրության նախագծից Հայոց ցեղասպանության մասին հիշատակումների բացառումը
Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.Վարչապետ․ Սահմանադրությունը մեր ներքին և արտաքին հարաբերությունների հիմնարար սկզբունքների վերաբերյալ մեր հավաքական պայմանավորվածությունն է.
Ծայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերըԾայրահեղ ուղղափառ հրեաները շարունակում են պղծել Երուսաղեմի հայկական թաղամասի հայկական սրբավայրերը
Երևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան էԵրևանի Ռուսական արվեստի թանգարանը 42 տարեկան է
Հայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրելՀայաստանն ու Գերմանիան պաշտպանության հարցերով խորհրդակցություններ են անցկացրել
Հայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ըՀայաստանը ցանկանում է 2029 թվականին ընդունել COP-34-ը
Խոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ինԽոսնակ․ Հայաստանը Ղարաբաղի հարցում երբեք չի դիմել ՀԱՊԿ-ին
Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  Լավրով․ Հայաստանին չեն վռնդի ՀԱՊԿ-ից  
Արևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համարԱրևելագետ. 2026 թվականին Բաքուն հատուկ ջանքեր գործադրեց՝ Արցախի նկատմամբ տարած հաղթանակի հարցում ավելի մեծ դիվանագիտական ազդեցության հասնելու համար
Դրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործովԴրմեյան. ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի վերաքննիչ բողոքը Արցախի պաշտպանության բանակի մայոր Հայկ Թորոյանի գործով